Աջակից լինելու ձգտումով

28.12.2020 14:46
5661

Արդեն, երբ լռել են Արցախյան պատերազմի հրանոթները, այժմ կարեւորվում են զոհվածների,  վիրավորների եւ անհետ կորածների ընտանիքներին ցուցաբերվող նյութական ամեն մի աջակցություն, դրան միտված յուրաքանչյուր նախաձեռնություն։ Ահավասիկ, դեկտեմբերի 27-ին Կապանի համայնքապետարանի առջեւի պուրակում անցկացվեց ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում էին Կապանի թիվ 3 միջնակարգ, թիվ 5 եւ թիվ 7 հիմնական դպրոցների ներկայացուցիչները։ Ցուցադրված էին սաների ձեռքի աշխատանքները` հուշանվերներ, կոլաժներ, ապարանջաններ, կտավներ եւ այլն։ Աննա Սարգսյանը (թիվ 3 միջն. դպրոց) ներկայացրել է երկու գեղարվեստական աշխատանք, մեկում պատկերված էր արեւածագը, մյուսում` վարդագույն երազանքով աղջիկը։ Աղջնակը համոզված էր, որ իր գեղանկարչական աշխատանքները կվաճառվեն եւ ինքն էլ փոքրիկ ներդրում կունենա ընդհանուր գործում։
Ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը ամբողջությամբ տրամադրվելու է Արցախյան երրորդ պատերազմում զոհված, վիավոր կամ անհետ կորած կապանցի ընտանիքներին։
«Լավ կլիներ, որ այս ակցիային մասնակցեին մարզկենտրոնի բոլոր դպրոցները», - այս առումով համակարծիք էին ցուցահանդեսի մասնակիցներից շատերը։

Վահրամ Օրբելյան
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40