Ա՜խ, վոդեւիլ, վոդեւիլ…

25.07.2018 12:44
2079

Հուլիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում տեղի է ունեցել դատական երկու նիստ (երկու հայցադիմումով), որտեղ հայցվորի ներկայացուցիչ է եղել Սամվել Ալեքսանյանը:

Դատական նիստը սկսելուց 20-30 րոպե առաջ նիստերի դահլիճ է բերվել տեսանկարահանող սարք: Փորձ է արվել նկարահանումներ սկսել մինչեւ նիստի մեկնարկը:

Նկարահանողը, ըստ դատարանի աշխատակիցների, Լավրենտի ծառաներից էր:

Սամվել Ալեքսանյանը կոչ արեց՝ նկարահանումներ չանել, քանի որ առանց պատշաճ թույլտվության նիստերի դահլիճում նկարահանում անելը հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին:

Լավրենտի ծառայի եւ խմբագրի միջեւ սկիզբ է առել բանավեճ, որը հեռախոսով նկարահանել է դատական երկու հսկիչից մեկը՝ չաղլիկը: Վերջինիս նույնպես կոչ է արվել՝ դադարեցնել նկարահանումը:

Այնուհետեւ դատական հսկիչը դիմել է դատավոր Իգնատ Բեգլարյանին, ով էլ եկել է նիստերի դահլիճ ու կողմնակի անձանց (մինչեւ դատական նիստը սկսելը) դուրս հրավիրել: 

Ս. Ալեքսանյանն Ի. Բեգլարյանին տեղեկացրել է, որ հսկիչը հեռախոսով նկարահանել է խոսակցությունը՝ դահլիճում ինչ-որ օպերատորի կողմից տեսանկարահանում կատարելու-չկատարելու շուրջ:

Ի. Բեգլարյանը պատասխանել է, թե դա հսկիչի պարտականությունների մեջ է մտնում, թեեւ արգելել է հետագա նկարահանումը:

Մի քանի րոպե անց հսկիչն արդեն հայտարարել է, թե ինքն ընդհանրապես նկարահանում չի կատարել, նման բան առհասարակ տեղի չի ունեցել: 

Րոպեներ անց  սկսած դատական նիստում ինչ-որ անձինք (երեք հոգի) միջնորդություն ներկայացրին նախագահող դատավորին՝ նկարահանելու եւ տեսաձայնագրելու դատական նիստը:

Սակայն դատարանը, հիմք ընդունելով խմբագրի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 114-ի 3-րդ կետը, արգելեց դատական նիստի նկարահանումն ու տեսաձայնագրումը:

Դատական երկու նիստից հետո Սամվել Ալեքսանյանին է մոտեցել մի աղջիկ՝ ներկայանալով որպես «Զանգեզուր TV»-ի լրագրող, խնդրել հարցազրույց:

Սամվել Ալեքսանյանը պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետությունում չկա «Զանգեզուր TV» հեռուստալրատվամիջոց, որ այդ «հեռուստալրատվամիջոցը» Վահե Հակոբյանի եւ Էլիզաբեթի ընտանեկանն է ու կարող է տեսանկարահանումներ կատարել, հարցազրույցներ անցկացնել միայն Վահեենց ճաշասենյակում, խոհանոցում, Քաջարանի կոմբինատում, Քաջարանի պրոֆիլակտորիայում…

Իբրեւ լրագրող ներկայացող աղջիկը, այդուհանդերձ, շարունակել է պնդել, թե հարցազրույց է ուզում:

Խմբագիրը ստիպված է եղել մի քանի անգամ կրկնել, որ Հայաստանում «Զանգեզուր TV» հեռուստալրատվամիջոց չկա, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն 2011թ. անցկացված մրցույթում (Սյունիքի մարզում) հաղթող է ճանաչվել «Սոսի» հեռուստածրագիրը, որին էլ տրվել է 10 տարվա գործունեության լիցենզիա, ընդ որում՝ լիցենզիայի զիջում օրենքը չի նախատեսում:

Իբրեւ լրագրող ներկայացող աղջկանը հիշեցվել է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հոդված 46-ի 1-ին կետը, որի համաձայն՝ «Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որ թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել հեռուստածրագրերի հեռարձակում»:

Իբրեւ լրագրող ներկայացող աղջկանը նաեւ խորհուրդ է տրվել ներկայացնել «Զանգեզուր TV»-ի լիցենզիան, որից հետո խմբագիրը կպատասխանի հետաքրքրող բոլոր հարցերին:

Այդ ամենից հետո Սամվել Ալեքսանյանը հեռացել է՝ հայտարարելով. «Հուլիսի 25-ի ամբողջ օրը կլինեմ Կապանում՝ խմբագրատանը, վերցրեք ձեր լրատվամիջոցի իրավունքը հավաստող լիցենզիան եւ եկեք խմբագրություն, որտեղ կպատասխանեմ Ձեզ հետաքրքող բոլոր հարցերին»:

Այնուհետեւ տեղի է ունեցել ամենահետաքրքիրը՝ Լավրենտի ծառա օպերատորը՝ թաքնված ինչ-որ ծառի հետեւում, սկսել է նկարահանել «բացառիկ» տեսարաններ՝ խմբագիրը մոտենում է մեքենային, նստում է մեքենան եւ շարժվում: Ապա նկարահանում է մեքենայի ընթացքը:

Հիրավի, «բացառիկ» տեսարաններ… Բացառիկ՝ հատկապես խմբագրության մեքենայի համար, քանզի այդ մեքենան երբեք այդպես խնամքով չէր նկարահանվել, ինչի համար էլ (նաեւ մեքենայի անունից) շնորհակալություն ենք հայտնում Լավրենտին ու իր որդիներին:

***

Վահե ողորմելիի ու Լավրենտ թշվառականի կողմից կազմակերպած այդ զվարճախաղը, անկեղծորեն, խղճմտանք է առաջացնում:

Վահեն, Լավրենտը՝ որդիներով, որ երազում նույնիսկ սարսափում են լրագրողներից, լրագրողի ձայնագրիչից, տեսանկարահանող սարքից, հավանաբար մտածել են, թե խմբագիրն էլ կարող է ճնշվել, բարդույթավորվել, կաշկանդվել, ինչի համար ձեռնարկել են այդ «հարձակումը»:

Մենք, իհարկե, այդ ողորմելիներին նորից կհրավիրենք հրապարակային բանավեճի՝ տեսանկարահանող սարքերով, ինչպես քանիցս հրավիրել ենք Վահեին, մի անգամ էլ՝ դեպուտատ Ավետին, ովքեր էլ փախել ու չեն ներկայացել:

Մինչ այդ, սակայն, կա երկու հարց, որոնց վերաբերյալ առնվազն պատկան մարմիններից պարզաբանում ենք ակնկալում: 

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը, նույն դատարանի դատավոր Իգնատ Բեգլարյանը պետք է պատասխանեն, թե ինչ իրավունքով է դատական վերահսկիչը դատական նիստերի դահլիճում հեռախոսով նկարահանել հայցվորի խոսակցությունն ինչ-որ օպերատորի հետ:

Քանի դեռ այդ հարցի պատասխանը չունենք, տեղի ունեցածը գնահատում ենք իբրեւ հայցվոր կողմի վրա ճնշում գործադրելու, հայցվոր կողմին շանտաժի ենթարկելու քայլ:

Կարծում ենք՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդին դիմելու կարիք չի լինի, եւ մենք ողջամիտ ժամկետում կստանանք այդ հարցի պատասխանը:

Հաջորդ հարցը, որ նույնպես պատասխան է պահանջում, վերաբերում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին:

Ի դեպ, ս.թ. հունիսի 14-ին հղած նամակի պատասխանը դեռ չենք ստացել: Ուստի եւ նորից ենք հարցնում՝ ի՞նչ հիմքով է հեռուստահաղորդման 10 տարվա լիցենզիա ունեցող «Սոսիի» փոխարեն Սյունիքում հեռարձակվում ինչ-որ Վահեի ու Էլիզաբեթի ընտանեկան «Զանգեզուր TV» հեռուստածրագիրը: 

Վերը շարադրվածը, սակայն, բացատրություն ունի. Ե՛ւ Վահեն, ե՛ւ լավրենտականները խուճապի մեջ են, նրանք դուրս են մղվել եւ մղվում Սյունիքի հասարակական-քաղաքական կյանքից, իշխանական ատյաններում այլեւս նրանց առաջ բաց դռներ չկան, այլեւս չեն կարող հպարտանալ, թե կիրակի օրը Լեւոն Ազատիչն էր իրենց տանը, թե Քաջարանի պրոֆիլակտորիայում անձամբ են մարզպետի համար փլով պատրաստել, թեեւ այդ ամենի համար մեղադրում են «Սյունյաց երկրին»: 

«Սյունյաց երկիր»

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10