Աղասի Հակոբջանյանի խոսքը սիսիանցիներին

04.10.2016 10:28
2962

Սիրելի՛ սիսիանցիներ, ինչպես գիտեք, հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ հերթական ընտրությունների նախնական արդյունքներով՝ առավելագույն քվեներ ստացել է Արթուր Լավրենտի Սարգսյանը: Դա նշանակում է, որ համայնքի կառավարման ղեկն առաջիկայում կփոխանցվի համայնքի նորընտիր ղեկավարին: Դա ձեր որոշումն է, եւ ես հարգում եմ այն, անկեղծորեն ցանկանում, որ ձեր եւ մեր բոլորի ակնկալիքները՝ կապված սիսիանյան հեռանկարի հետ, իրագործվեն:

Շնորհակալ եմ վստահության 3179 քվեների համար, որոնք ստացել եմ ձեզանից: Շնորհակալ եմ նաեւ այն ընտրողներին, ովքեր նախապատվությունը տվեցին այլ թեկնածուների: Մենք միասին 8-ամյա երկար ճանապարհ ենք անցել: Այդ ընթացքում հանդիպել ենք բազմաթիվ դժվարությունների, հաղթահարել դրանք, փորձել ենք լուծում տալ բոլոր այն խնդիրներին, որոնք առավել հրատապ են եղել Սիսիանի ու սիսիանցու համար: Երբեք բավարարված չենք եղել ձեռք բերվածով ու մշտապես ձգտել ենք հասնել ավելիին: Բնական է, որ հանրության շրջանում էլ ակնկալիքներն ավելին են եղել, քան հնարավոր է իրագործել համայնքային սուղ բյուջեի պայմաններում: Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մի տեղ չեմ արդարացրել ձեր հույսերը, ինչ-որ մի տեղ անհաղորդ եմ եղել ձեր հոգսերին ու խնդիրներին: Ես ձգտել եմ լինել յուրաքանչյուր սիսիանցու կողքին, ուրախացել եմ յուրաքանչյուրի հաջողությամբ, յուրաքանչյուրի ձեռքբերումը համարել համայնքի ձեռքբերումը:

Շնորհակալություն եմ հայտնում համայնքապետարանի աշխատակազմին՝ 8-ամյա համատեղ արդյունավետ աշխատանքի համար, համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցներին, ովքեր առավելագույնն են արել իրենց ոլորտներում ցանկալի արդյունքներ ապահովելու, հանրապետությունում Սիսիանն առավել ներկայանալի դարձնելու համար:

Շնորհավորում եմ Արթուր Սարգսյանին՝ ստանձնելիք Սիսիանի համայնքի ղեկավարի անչափ պատասխանատու եւ պարտավորեցնող պաշտոնի համար: Մաղթում եմ անկոտրում կամք, նպատակասլացություն, նախընտրական խոստումներն ի կատար ածելու հաստատակամություն:

Ես իմ փորձով պատրաստ եմ հարկ եղած պահին լինել երիտասարդ քաղաքապետի կողքին: Սիսիանը բոլորիս տունն է, եւ յուրաքանչյուրս պարտավոր է իր ավանդն ունենալ նրա շենացման գործում՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից:

Միշտ ձեր կողքին՝ ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40