Աղազարյանը վերջնական որոշեց Փաշինյանին մերժել. մանդատը վայր չի դնի

02.12.2024 22:01
654

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը պաշտոնապես և ուղիղ մերժեց վարչապետ Փաշինյանի խնդրանքը՝ մանդատը վայր չի դնում։ Աղազարյանը ուղերձ է հրապարակել 24news-ի եթերում։

«Խորը ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը», - հայտարարեց Աղազարյանը՝ «իր կյանքի ծանրագույն որոշումը» որակելով սա:

Աղազարյանի մանդատի դեմ գործընթացը սկսվեց Ազգային ժողովում Քննչական կոմիտեի այժմ նախկին պետ Արգիշտի Քյարամյանի հետ լեզվակռվից հետո։ Քյարամյանը մեղադրել էր, թե Աղազարյանը միջամտել է որդու առնչությամբ հարուցված քրեական գործին։ Փաշինյանն օրեր անց խոստովանեց, որ խնդրել է Աղազարյանին մանդատը վայր դնել։

Հակակոռուպցիոն կոմիտեում մեկ այլ գործով էլ է Աղազարյանն առնչվում. կասկած կա, որ հովանավորել է մանր եղջերավորների բիզնես։

Փաշինյանին մերժելը պատգամավորը պայմանավորում է նաև այս գործերով: «Եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում, երբ այդ վարույթների ավարտման արդյունքում պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, ապա հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել, որին ես գնացել եմ», - հայտարարեց Աղազարյանը հարցազրույցում:

azatutyun.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10