ԱՂԲՅՈՒՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ 40-ԱՄՅԱԿԻՆ

07.05.2020 15:38
2978

Այս աղբյուրն ունի տեղադրման իր պատմությունը: Մոտենում էր Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 40 ամյակը: Առաջարկություն եղավ ընդհանուր միջոցառումների ցանկում Սիսիան քաղաքում նախատեսել մի մնայուն գործ: Քննարկումներից հետո ընդունվեց 40 աղբյուրի գաղափարը. 40 տարի` 40 ակ:

Իսկ ինչպիսի լուծում պետք է տրվեր այդ կառույցին: Սիսիանի գլխավոր ճարտարապետ Արեգ Իսրայելյանը կազմեց աղբյուրի նախագիծը: Այն, լինելով մեկ ամբողջություն, պետք է հավաքվեր բազալտի 40 կտորից: Հետաքրքիր լուծում տրված նախագիծն ընդունվեց առանց առարկությունների։ Այն կառուցվեց Սիսիանի մի քանի քարագործ-վարպետների համատեղ աշխատանքով: Հարկ է նշել, որ աղբյուրի կառուցման ընթացքում հաճախակի Սիսիան էր գալիս և իր մասնագիտական արժեքավոր առաջարկություններն էր անում հայ տաղանդավոր ճարտարապետ մեր հայրենակից Արտաշես Հովսեփյանը։ Նրա բոլոր առաջարկություններն ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ քարագործ վարպետների կողմից ընդունվում էին անառակելիորեն։ Ձախակողմյան հատվածի աղբյուրի ակին փաթաթված և արդեն մասնատված ու իր մահկանացուն կնքած վիշապի խորհրդանշական բարձրաքանդակը հենց նրա մտահղացումն է։

40 աղբյուր-հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1985 թվականի մայիսի 9-ին` մեծ հաղթանակի 40 ամյակի օրը:

ՀԵՆԶԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ  Ֆեյսբուքյան էջից

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34