Մահացել է ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը

01.02.2016 14:43
1905

Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը պատմաբան, պետական, կուսակցական գործիչ, պատմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1969), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996), ՀՀ պետական մրցանակի դափնեկիր է:

Ծնվել է 1928թ. դեկտեմբերի 8-ին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում՝ մտավորականի ընտանիքում: 1952թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, իսկ 1962թ.՝ ԽՄԿԿ ԿԿ հասարակական գիտությունների ակադեմիան: Աշխատել է Գորիսի կուսշրջկոմում՝ հրահանգիչ, բաժնի վարիչ, քարտուղար: 1962-ից աշխատել է ԽՍՀՄ կուսպատմության ինստիտուտի հայկական մասնաճյուղում, 1977-ից՝ տնօրեն: Եղել է ՀԿԿ Կենտկոմի դասախոսական խմբի ղեկավար, բաժնի վարիչի առաջին տեղակալ (1966-77): 1991-93թթ. աշխատել է սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ: 1991-96թթ. ղեկավարել է ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունների բաժանմունքը: Եղել է ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: 1994-2006թթ. եղել է ԳԱԱ նախագահի խորհրդական, 1999-2003թթ. ղեկավարել է Երեւանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնը, 2008թ.-ից ղեկավարում էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը:

Հրատարակել է ավելի քան 25 մենագրություն, որոնց թվում՝ «Ինդուստրիալ հասարակության տեսությունները», «Քննական վերլուծություն» (1973), «Արդի բուրժուական գաղափարախոսության քննադատական ուրվագծեր» (երկու գրքով, 1977), «Գիտատեխնիկական հեղափոխությունը եւ նրա սոցիալական հետեւանքները» (1982): Առավել հայտնի են գիտնականի հայոց պատմության վերաբերյալ մեծարժեք մենագրությունները՝ «Սփյուռքահայությունը սոցիալ-քաղաքական պայքարի ուղիներում» (1968), «Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարաբանությունը եւ քաղաքականությունը» (1986), «Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից» (1991), «Անդրանիկի ժամանակը» (1996) երկհատոր մենագրությունը, «Ազատագրական պայքարի ուղիներում» (չորս գրքով, հ. 1, 2, Եր., 2003թ.):

Կյանքին հրաժեշտ տվեց 2016թ. հունվարի 30-ին:

***

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմն իր ափսոսանքն է հայտնում նշանավոր սյունեցու եւ մեծ հայագետի մահվան առիթով, ցավակցում նրա հարազատներին ու մերաձավորներին:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10