Ակսել Բակունցի տուն-թանգարանը տոնեց թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանային գիշերը»

14.06.2014 13:28
2429

Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM–The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում, խորհրդային պատվիրակության առաջարկությամբ, մայիսի 18-ը հռչակվել է թանգարանների միջազգային օր: 1978 թվականից ամեն տարի այդ օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում եւ Հայաստանը: 1992 թվականից սկսած` յուրաքանչյուր տարվա այդ օրն ունի թեմա, եւ ԻԿՕՄ-ը հրապարակում է տվյալ թեմային առնչվող միջոցառումները:

Ամեն տարի միջոցառումն անցկացվում է Թանգարանների միջազգային օրվան մոտ շաբաթ օրը: Միջոցառումը հնարավորություն է տալիս հասարակությանն անվճար, գիշերային միջավայրի ներքո ներգրավվել թանգարանային անցուդարձի մեջ եւ նորովի բացահայտել պահվող մշակութային արժեքները, հաղորդակցվել թանգարանային խորախորհուրդ մթնոլորտին: Մի ամբողջ օր երեկոյից մինչեւ կեսգիշեր թանգարաններն այցելուներին առաջարկում են բազմապիսի միջոցառումներ, որոնք հետաքրքրություն են առաջացնում հանրության մեջ:

Մշակութային գեղեցիկ տոնից անմասն չմնաց նաեւ Ակսել Բակունցի տուն-թանգարանը, որ օրվա կապակցությամբ այցելուներին առաջարկեց միջոցառումների հետաքրքիր ծրագիր` «Օրը լցնենք ասքով, երգով» խորագրով:

Ծրագրի շրջանակում գրականագետ Թեհմինա Մարությանի ղեկավարությամբ գրական-երաժշտական ցերեկույթ էր կազմակերպել տուն-թանգարանին կից գործող «Միրհավ» գրական խմբակը: Միրհավականները ներկաների ուշադրությունը գրավեցին օրվա խորհուրդն ու նշանակությունը լուսաբանող ելույթներով, թանգարանի հիմնավորման, զարգացման հիշարժան անցքերի, հանգամանքների վկայաբերումներով, թանգարանային հուշամատյանի ու բակունցյան էջերի տպավորիչ ընթերցումներով, երգով ու ասմունքով:

Տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը` տոնի առթիվ ողջունելով ու շնորհավորելով ներկաներին, խոսեց այն բարեշահ ձեռնարկների մասին, որոնց արդյունքում թանգարանն այսօր այցելուներին է ներկայանում նորացված ցուցադրությամբ ու բարեկարգ վիճակում:

«Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում գրական ու երաժշտական ելույթներ էին պատրաստել նաեւ Ա.Բակունցի անվան N1 ավագ դպրոցի սաները` ուսուցչուհի Գոհար Մկրտչյանի նախաձեռնությամբ:

Տոնը հրաշալի առիթ էր եւս մեկ անգամ Ակսել Բակունց գրողի արվեստն արժեւորելու, նորից ու նորովի նրա կերպարին ու ստեղծագործությանը հաղորդակցվելու, նրանով ներշնչվելու ու վեհանալու: Առիթ էր կրկին միավորվելու հոգեւոր այն դաշտում, որ ամբողջովին ներծծված է Բակունցի շնչով, հայացքով, արեւային էությամբ, ստեղծագործ ուժով ու էներգետիկայով:

«Միրհավ» գրական խմբակ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40