ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ (ՄԱՍ 2)

28.11.2013 02:09
3788

Սկիզբը

Հայցվորի ֆինանսական ախորժակի սնանկությունը

Եվ ուրեմն` Հայցվորը շրջանցել է խնդրի կարգավորման արտադատական ուղին, Հայցվորը շրջանցել է իրեն իբր պատճառված վնասը ոչ նյութական միջոցներով փոխհատուցելու հնարավորությունը եւ միանգամից գումար է պահանջել. 1 մլն դրամ` վիրավորանքի համար, 2 մլն դրամ` զրպարտության համար, 68 հազար դրամ` պետական տուրք, 100 հազար դրամ` փաստաբանական ծառայության դիմաց: Ընդամենը` 3 մլն 168 հազար դրամ: Ընդ որում, ինչպես երեւում է, Հայցվորը տեղյակ չէ, որ «օրենսդիրի կողմից ոչ թե փոխհատուցման չափ է սահմանվել, այլ նախատեսվել է մինչեւ որոշակի մեծություն, որպեսզի գործի հանգամանքներից ելնելով դատարանը կոնկրետացնի փոխհատուցում կիրառելու ենթակա չափը» (ՍԴ որոշում, էջ 28):

Գտնում ենք` Հայցվորը ծանոթ չէ ՀՀ սահմանադրական դատարանի 2011թ. նոյեմբերի 15-ի «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի` ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» որոշմանը:

Հայցվորը ծանոթ չէ ՀՀ վճռաբեկ դատարանի 2012թ. ապրիլի 27-ի որոշմանը, ինչպես եւ հայաստանյան դատական մյուս մարմինների նախադեպային որոշումներին:
Հայցվորը ծանոթ չէ եվրոպական երկրների դատարանների կողմից համանման հայցերի քննարկման փորձին:

Ուստի եւ Հայցվորին հիշեցնում ենք այդ փաստաթղթերի որոշ դրույթներ եւ դրանցից բխող որոշ իրողություններ:

Հայաստանյան դատական պրակտիկայում տուգանքի (փոխհատուցման) սահմանված վերին շեմը երբեք չի կիրառվել: Օրինակ, Տիգրան Արզաքանյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի գործի դեպքում` վիրավորանքի համար դատարանը սահմանել է 200 հազար դրամ: Հրաչ Քեշիշյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործի դեպքում դատարանը որոշել է, որ Հրաչ Քեշիշյանի արժանապատվությունը պետք է վերականգնվի հերքման եւ լրագրողի կողմից ներողություն խնդրելու միջոցով (չհաշված դատական ծախսերի փոխհատուցումը): Նշված երկու դեպքում էլ դատարանը հաշվի է առել հանգամանքը, որ վիրավորանքի եւ զրպարտության համար սահմանված 3 մլն դրամ տուգանքը կիրառելու դեպքում կվտանգվի այդ լրատվամիջոցների գոյությունը, ինչը կդառնա խոսքի ազատության սահմանափակման հիմք:

Ինչպես է խնդրո առարկան մեկնաբանում ՀՀ վճռաբեկ դատարանը նշված որոշման մեջ:

Առաջին` «…փոխհատուցման չափ սահմանելու յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի վիրավորանք եւ զրպարտանք կատարած անձի ֆինանսական վիճակը եւ բացառվի փոխհատուցման այնպիսի չափերի եւ ձեւերի սահմանումը, որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ պատասխանող կողմի համար, առավել եւս, եթե պատասխանող կողմը զանգվածային լրատվության միջոց է` նրա հետագա գործունեությունը շարունակելու առումով:

…Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանները պետք է փորձեն գործում առկա ապացույցների գնահատմամբ եւ վերը նշված միջազգային փաստաթղթերի լույսի ներքո մինչեւ նյութական փոխհատուցում սահմանելը քննարկման առարկա դարձնել խախտված իրավունքների վերականգնման օրենքով նախատեսված այլ միջոցների կիրառման հնարավորությունը, որը զանգվածային լրատվության միջոցների դեպքում չի խոչընդոտի նրանց հետագա բնականոն գործունեությանը…» (էջ 17-18):

Իսկ ինչպես է խնդրո առարկային վերաբերում ՀՀ սահմանադրական դատարանը նշված որոշման մեջ:

Առաջին` «…Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող հոդվածի 11-րդ մասի դրույթների կիրառման խնդրում գործը քննող դատարանի հայեցողության շրջանակները բացարձակ չեն եւ սահմանափակված են հետեւյալ նախապայմաններով.

– եթե անձը զրպարտվել կամ նրան վիրավորանք է հասցվել զանգվածային լրատվության միջոցի օգտագործմամբ, ապա խնդրի իրավական լուծումը պետք է երաշխավորվի խոսքի ազատության իրավունքի իրավաչափ իրացման սահմաններում,

– զրպարտության կամ վիրավորանքի համար սահմանված վնասի փոխհատուցումը պետք է լինի ողջամտորեն համաչափ՝ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի համեմատ» (էջ` 30-31):

Երկրորդ` «…չի կարող նյութական փոխհատուցում սահմանվել գնահատողական կարծիքների համար, ինչը ոչ անհրաժեշտ, անհամաչափ կերպով կսահմանափակի խոսքի ազատության հիմնարար իրավունքը, քանզի մամուլի դերն ավելին է, քան զուտ փաստեր հաղորդելը, այն պարտավոր է մեկնաբանել փաստերն ու իրադարձությունները հասարակությանը տեղեկացնելու համար եւ նպաստել հասարակության համար կարեւոր հարցերի շուրջ քննարկումներին,

– ներպետական մարմինների որոշումը պետք է հիմնված լինի գործի համար նշանակություն ունեցող փաստերի ընդունելի գնահատման վրա,

– նյութական փոխհատուցում նշանակելիս պետք է ըստ պատշաճի հաշվի առնվի արտահայտվելու ազատության վրա դրանց հնարավոր սահմանափակող ազդեցությունը, ինչպես նաեւ մատչելի այլ միջոցներով հեղինակության իրավաչափ պաշտպանության հնարավորությունը,

– արատավորող արտահայտությունների ¥գործողությունների¤ արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձեւերը: Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով, եւ նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար,

– ոչ նյութական վնասի համար նյութական փոխհատուցում պահանջող հայցվորը պետք է ապացուցի այդ վնասի առկայության փաստը,

– փոխհատուցման` օրենքով սահմանված առավելագույն չափը կիրառելի է միայն առավել լուրջ ու ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքերում,

– լոկ փաստերի քննադատական գնահատականը, որը չի պարունակում փաստական ենթատեքստ, որի կեղծ լինելը հնարավոր է ապացուցել, չի կարող փոխհատուցման պահանջի հիմք հանդիսանալ (էջ` 34-36):

Հայցվորի նյութական պահանջներն անհիմն են եւ նպատակ ունեն ճնշում գործադրել խոսքի ազատության վրա եւ փակման հանգրվան հասցնել «Սյունյաց երկիր» թերթը:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ, 95-րդ հոդվածներով սահմանված դրույթներով եւ հիմք ընդունելով վերոգրյալը

Խ Ն Դ Ր Ո Ւ Մ    Ե Ն Ք

Գ. Ղահրամանյանի հայցը` ընդդեմ Ս.Ալեքսանյանի, ամբողջությամբ մերժել:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր, Պատասխանող

8 նոյեմբերի 2013թ.

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10