Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

07.04.2022 10:39
1047

Սիրելի հայուհիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Ապրիլի 7-ի` Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ` ցանկանալով գարնան թարմություն, անսահման սեր և երջանկություն: Մայրական սիրուց է սկսվում մեր առաջին քայլերը, նրա օրհնությամբ` մեր նախաձեռնությունները, իսկ նրա աղոթքներով` մեր հաջողությունները: Հայ մայրը հայ ընտանիքի դիմագիծն է` իր մեջ կրելով ավանդապահության, հավատարմության և նվիրվածության անսպառ աղբյուր: Միայն ամուր ընտանիքն ու այդ ընտանիքից ներս սերն ու հավատն են , որ կարող են երաշխավորել մեր ժողովրդի լուսավոր ապագան և սերունդների հայեցի դաստիարակությունը: Հայ կնոջ անսահման բարությունն ու համբերությունը գրավական է, որպեսզի ընտանիքներում թևածի սերն ու երջանկությունը:

Սիրելի կանայք, գնահատանքի և մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր զոհված հայորդիների մայրերին ու կանանց և խոնարհվել նրանց առջև։ Թող այսուհետ` գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի, իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն մեր մշտական ուղեկիցը:

Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ ԱՊՐԻԼԻ 7-ի առթիվ` ցանկանալով, որ միշտ լինեք գնահատված ու սիրված:

Հարգանքով և ջերմությամբ` համայնքի ձեր ղեկավար` Մանվել Փարամազյան։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40