Մեղրիում ընտրում են կյանքը՝ հանքերի փոխարեն եւ սկսել են ստորագրահավաք

18.05.2018 10:41
1611

meghrinews.com կայքը տեղեկացնում է, որ պատրաստվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հանրագիր` Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական եւ նոր հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու, Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործումը դադարեցնելու եւ համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով: Սկսվել է նաեւ ստորագրահավաք։

Հանրագրում ասված է հետեւյալը․

«Մենք՝ Մեղրի համայնքի բնակիչներ  ներքոստրագրյալներս, ներկայացնում ենք սույն հանրագիրը.

1.    Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող եւ համայնքին պատկանող տարածքում երկրաբանահետախուզական եւ նոր հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու վերաբերյալ։ 

Սույն հանրագրի ներկայացման համար հիմք են հանդիսացել հետեւյալ դրույթները․

1) ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։ Իսկ ժողովրդավարական պետությունը ժողովրդի իշխանության քաղաքական կազմակերպությունն է, որն ապահովում է քաղաքացիների հավասար մասնակցությունը պետական եւ հանրային գործերի կառավարմանը, պետության հիմնական մարմինների ընտրությանը եւ հանրության քաղաքական համակարգի բոլոր սուբյեկտների գործողության օրինականությունը։ 

2) ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Հանրապետությունում իշխանության գերագույն կրողը ժողովուրդն է։ Ժողովուրդը որեւէ մեկի հետ չի կիսում իրեն պատկանող իշխանությունը՝ հանրային-քաղաքական համակարգը, եւ օգտագործում է միայն իր սեփական շահերից ելնելով։ Հետեւաբար՝ չկա իշխանություն, որը չի բխում ժողովրդից։

3) ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պաշտպանության մասին»։ Սահմանադրական սույն սկզբունքը սերտորեն եւ անխզելիորեն կապված է անձի առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքի հետ։ Սույն իրավունքը անձի հիմնարար իրավունք է, քանի որ շոշափում է անձի հիմնական իրավունքները, նաեւ կոնկրետ պարտավորություն է իրենից ներկայացնում։ Բարեկեցիկ շրջակա միջավայրը նպաստում է արժանապատիվ եւ առողջ կյանք ունենալուն։

5) ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Համայնքն ունի հողի, ինչպես նաեւ գույքի նկատմամբ սեփականության իրավունք»։

6) ՀՀ-ի կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ հանրությունը կոնկրետ գործունեության տեսակների պարագայում մասնակցում է որոշումների կայացման գործընթացին։

7) Ֆադեեւան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ մետալուրգիական կոմբինատի շահագործումը վտանգ է սպառնում անձի կյանքին եւ առողջությանը եւ նշել է, որ տեղի է ունենում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի խախտում։

Ելնելով վերոնշյալից, ինչպես նաեւ ելնելով այն հանգամանքից, որ ընդամենը 665 քկմ տարածք զբաղեցնող Մեղրի համայնքի տարածքում արդեն իսկ արդյունահանման իրավունք ունեն 8 մետաղական հանքավայր, իսկ 6 հանքավայր էլ դեռ գտնվում են ուսումնասիրման կարգավիճակում, մենք` Մեղրի համայնքի բնակիչներս, խնդրում եւ պահանջում ենք Մեղրի համայնքի վարչական տարածքում արգելել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել եւս նոր հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքները, քանի որ Մեղրիի բնակիչներն իրենց ներկան եւ ապագան տեսնում են գյուղատնտեսության, այգեգործության, էկոտուրիզմի, մեղվաբուծության եւ այլ հարակից բնագավառների զարգացման մեջ:

2.    Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում «Թաթսթոուն» ՍՊԸ կողմից շահագործվող պղնձի հանքավայրի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ:

Հաշվի առնելով Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում «Թաթսթոուն» ՍՊԸ կողմից շահագործվող պղնձի հանքավայրի էկոլոգիական անկառավարելի վտանգները, որոնք պատշաճ չեն ներկայացվել կամ ընդհանրապես շրջանցվել են նախաձեռնողի գնահատման փաստաթղթերում, խնդրում եւ պահանջում ենք՝ հանքավայրի շահագործումն անհապաղ կասեցնելու եւ փորձաքննություն նշանակելու պահանջով: Նշենք նաեւ, որ պետական փորձաքննություն իրականացնող մարմինն էլ իր հերթին անուշադրության է մատնել այդ վտանգներն ու ըստ էության անտեսել ակնհայտ փաստերը։

Տվյալ պահանջի հիմք են հանդիսանում հետեւյալ հանգամանքները.

1) Հանքավայրը գտնվում է Մեղրի քաղաքի եւ այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում, եւ հանքավայրի շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի եւ խմելու ջրամատակարարման համակարգի վրա: Հանքավայրի տարածքով է հոսում նաեւ տարածաշրջանը ոռոգման ջրով ապահովող Մեղրի գետը եւ Զվարագետը, որոնց աղտոտումը ծանր եւ վտանգավոր մետաղներով անխուսափելի է:                                                                                                                                 

2) Հանքավայրը գտնվում է Արեւիկ ազգային պարկի տարածքում եւ նրա բուֆերային գոտում, անտառապատ է եւ ունի շատ հարուստ կենսաբազմազանություն:                                                                                                          

3)Հանքավայրը գտնվում էլ Լիճք գյուղի բնակելի տարածքից անթույլատրելի հեռավորության վրա: Պայթեցումներից առաջացած ցնցումները խիստ վտանգում են գյուղի տների ամրությանը, գյուղը մշտապես գտնվում է պայթեցումներից առաջացած փոշու մեջ, ինչպես նաեւ գյուղից անընդհատ լսվում է աշխատող տեխնիկայի ձայնը:

4)Համոզված ենք, որ հանքավայրի շահագործումից համայնքի բյուջեին հատկացվող միջոցները եւ բացված աշխատատեղերը անհամեմատելի են այն վնասների հետ, որոնք այժմ կրում է Լիճք բնակավայրը եւ ամբողջ Մեղրի համայնքը,

5) Հանքավայրի շահագործումն ընդմիշտ փակում է Լիճք բնակավայրում այլ ոլորտների զարգացման հեռանկարը. զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, պարզապես ապրելու հնարավորություն, ինչպես նաեւ իրական վտանգի տակ է առնում Մեղրիի ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական անվտանգությունը:

3.    Մեղրի համայնքի տարածքում գործող այլ մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ:

Խնդրում եւ պահանջում ենք դիմել ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ Մեղրի համայնքի տարածքում գործող այլ մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ կիրառել խիստ վերահսկողություն»:

Բնակիչները նախատեսում են նաեւ բողոքի ակցիա իրականացնել Լիճքի հանքի տարածքում, որի մասին տարածվել է հետեւյալ հայտարարությունը. «Սույն թվականի մայիսի 18-ին առավոտյան ժամը 7:30-ին հավաքվել Մեղրու մշակույթի պալատի մոտ, որտեղից էլ կմեկնարկի երթը դեպի Լիճքի  հանք»:

Lragir.am

17 մայիսի 2018թ.

Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը

16.12.2025 14:18

Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը դեմ է դրան․ Ալի Աքբար Վելայաթի

16.12.2025 12:54

2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի ավելի շատ հավելավճար

16.12.2025 12:38

Ձյուն է և մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

16.12.2025 11:56

Հրապարակային հայհոյանք, ծաղրուծանակ, հեղինակություն․ ահա թե ինչու է զինվորը վերջ տվել կյանքին․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից

16.12.2025 11:37

ԱՄՆ-ն TRIPP-ը օգտագործելու է ՌԴ-ի և Իրանի դեմ՝ ուժեղացնելով Թուրքիան

16.12.2025 11:23

ՌԴ-ն պատրաստ է խորհրդակցել ՀՀ- հետ՝ քննարկելու «Թրամփի երթուղու» պարամետրերը և Մոսկվայի հնարավոր մասնակցությունը․ ՌԴ ԱԳՆ

16.12.2025 11:18

Սահմանազատում և սահմանագծում, 1920-ականներ․ թե ինչպես Ակսել Բակունցը՝ Կապանի տարածաշրջանում, Հայաստանին վերադարձրեց 20 գյուղ

16.12.2025 10:56

Մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը հնարավոր կլինի հաշվառել ինքնակամ կառույցները

16.12.2025 10:53

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը աշխատանքային շաբաթը մեկնարկել է խորհրդակցությամբ

15.12.2025 22:05

Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

15.12.2025 21:55

Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ թաղամասից մինչեւ Փարամազի թաղամաս սալապատում իրականացնելու վերաբերյալ հանրային քննարկում

15.12.2025 21:44