Ալիև. «Մենք մեր նահատակների գնով ապահովեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի իրականացումը»

02.10.2023 12:33
985

Ադրբեջանը երեք տարի առաջ հասել է հիմնական նպատակին՝ վերականգնել է 30 տարի խախտված տարածքային ամբողջականությունը։

Այդ մասին Բաքվում գումարված Տիեզերագնացության 74-րդ միջազգային համաժողովում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով, 30 տարի շարունակ Ադրբեջանը գրավման և էթնիկ զտումների զոհ էր: «Դա մեծ ողբերգություն էր մեր ժողովրդի համար և մեծ հումանիտար աղետ։ Մենք երկար տարիներ փորձել ենք հակամարտությունը և օկուպացիային վերջ տալ խաղաղ ճանապարհով»,- ասել է Ալիևը:։

 

Նրա հավաստմամբ, 28 տարի շարունակ Ադրբեջանը հավատարիմ էր բանակցային գործընթացին, սակայն երեք տարի առաջ որոշել է օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ երաշխավորված ինքնապաշտպանության իրավունքից:

«Երեք տարի առաջ մենք ազատագրեցինք մեր տարածքները, վերջ դրեցինք օկուպացիային, իսկ անցած ամիս մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը»,- հայտարարել է Ալիևը:

Նա քննադատել է միջազգային կազմակերպությունների աշխատանքը, նշելով, որ դրանք պարտավոր էին վերջ տալ հակամարտությանը, սակայն որևէ արդյունքի չեն հասել։

«ՄԱԿ-ի չորս բանաձեւերը պահանջում էին հայկական զինված ուժերի ամբողջական, անհապաղ և անվերապահ դուրսբերում, բայց այդ բանաձևերը թղթի վրա մնացին 27 տարի։ Մենք մեր շեհիդների (նահատակների) կյանքի գնով ապահովեցինք դրանց իրականացումը»,- հավելել է Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով, Հարավային Կովկասն այսօր կարող է թեւակոխել խաղաղության դարաշրջան։

«Սա մեր կարծիքն է։ Համագործակցություն, փոխշահավետ նախագծեր, փոխադարձ շահ: Այսօր մենք դա ենք ցույց տալիս»,- ընդգծել է պետության ղեկավարը։

https://www.azatutyun.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40