Ալիևի կուսակցությունը բողոքել է Էրդողանի գլխավոր խորհրդականից՝ նրա հայտարարությունները որակելով «պոպուլիստական և անպատասխանատու»

13.10.2026 16:12
236

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորները «պոպուլիստական և անպատասխանատու» հայտարարություններ են անում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանում հիջաբ կրելու արգելքի վերաբերյալ հարցի էությունը։

Ըստ «Նոր Ադրբեջան»-ի՝ նման հայտարարությունները հակասում են «ադրբեջանա-թուրքական եղբայրական հարաբերությունների ոգուն և կարող են նպաստել հասարակության մեջ արհեստական լարվածության ստեղծմանը»։

«Իսլամական աշխարհի ոչ մի պետություն իրավունք չունի իր կամքը թելադրել այլ մուսուլման ժողովուրդներին, միջամտել նրանց ներքին գործերին կամ իրեն վեր դասել մյուսներից։ Մուսուլմանական աշխարհի միասնությանը ծառայելու պնդումները պետք է հիմնված լինեն ոչ թե գերիշխող ձգտումների, այլ հավասար համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա», – ասվում է հայտարարությունում։

«Ադրբեջանի աշխարհիկ պետական համակարգը և կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիաների առարկա դարձնելն անընդունելի է»,-հայտնել են կուսակցությունից։

Թուրքիայում, ըստ կուսակցության, կրոնական և աշխարհիկ արժեքների շուրջ քաղաքական բանավեճերը խորացնում են հասարակության բևեռացումը։

«Մենք կարծում ենք, որ գլխաշորի նման զգայուն հարցերի օգտագործումը որպես քաղաքական մանիպուլյացիաների և պառակտման գործիք չի ծառայում ո՛չ թուրք ժողովրդի միասնությանը, ո՛չ էլ մուսուլմանական աշխարհի համերաշխությանը։ Նման հարցերը որպես Ադրբեջանի վրա քաղաքական ճնշման գործիք օգտագործելը հատկապես անընդունելի է։ Մենք կոչ ենք անում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) զերծ մնալ այս ապակառուցողական քաղաքականությունից», – նշել են Ալիևի կուսակցությունում՝ ընդգծելով, որ վերջերս «Ադրբեջանի դեմ ուղղված այս տեղեկատվական արշավը դարձել է ավելի ագրեսիվ, համակարգված և բացահայտ զրպարտչական»:

«Ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից սահմանված «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը կազմում է ադրբեջանա-թուրքական հարաբերությունների հոգևոր և քաղաքական հիմքը։ Սակայն այս պատմական արտահայտության էությունը չպետք է աղավաղվի։ Խոսքը հենց մեկ ազգի և երկու անկախ պետությունների մասին է։ Այս սկզբունքը ոչ մի կերպ հիմք չի տալիս մի պետությանը միջամտել մյուսի ներքին գործերին կամ պարտադրել իր քաղաքական և գաղափարախոսական մոտեցումները։

Հուսով ենք, որ Թուրքիայի համապատասխան քաղաքական շրջանակները ճիշտ եզրակացություններ կանեն նման անպատասխանատու հայտարարություններից և կխուսափեն այնպիսի քայլեր ձեռնարկելուց, որոնք կարող են վնասել ադրբեջանա-թուրքական հարաբերությունները», – նշվում է հայտարարությունում։

168․am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40