Այսօր Գուսան Աշոտի ծննդյան օրն է

25.04.2016 11:47
2690

20-րդ դարի նշանավոր աշուղներից է Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի եւ ԽՍՀՄ գրողների ու կոմպոզիտորների միությունների անդամ աշուղ Աշոտը (Աշոտ Հայրապետի Դադալյանը):

Ծնվել է 1907թ. ապրիլի 25-ին Գորիս քաղաքում:

Մեծ գուսանի ծննդյան օրվա առիթով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը՝ համաքաղաքացիների ու գուսանի հարազատների եւ մերձավորների հետ, այցելեցին նրա գերեզման եւ հարգանքի տուրք մատուցեցին գուսան Աշոտին:

Ծաղկեդրում կատարվեց նաեւ գուսանի՝ Գորիս քաղաքում տեղադրված կիսանդրու պատվանդանին:

Գուսան Աշոտի մասին շատ է ասվել ու գրվել: Այսօր հարկ ենք համարում ներկայացնել «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի խոսքը:

Ահա՝ «Սյունյաց անառիկ լեռների զուլալ, կարկաչուն աղբյուրների, հազարագույն, հազարաբույր ծաղիկների, անուշ հովերի ծնունդն է Աշուղ Աշոտը:

Նրա երգերի մեջ արծիվների ճախրանքն է ու եղնիկների նազանքը:

Դեռ մանկուց իրեն տեսել է հոգու հայելում, ու երազում Աստված նրան տվել է ապագա աշուղի սիրո գինով լցված ոսկե թասը:

Աշոտն աշուղի ընդհանրական կերպարի մեջ այնպես է բնորոշել ինքն իրեն, ինչպես չի կարող որեւէ մեկը.

Աշուղն էն է՝ սառը ջրի պես հովացնի սիրտը մարդու,
Գարնան քնքուշ ծաղիկների բույրով լցնի սիրտը մարդու,
Երգով, կյանքով ծառա լինի իր հայրենի հողին, ջրին,
Առատ տարվա հացի նման լիացնի սիրտը մարդու:

Նրա համար թանկ ու նվիրական են իր «ուսուցիչները»՝ Սայաթ-Նովան ու Ջիվանին:

Աշոտը բարու, գեղեցիկի ու խաղաղության երգիչ է, սակայն նրա երգերի առանցքը սերն է.

Աշուղ եմ ես քո սեւ-սեւ աչերիդ…

Առանձնակի հոգեհմա հուզականություն կա ու անհատակ խորություն մոր թեմայով գրված երգերի մեջ.

Լույսի նման, հույսի նման սրբազան…
Կյանքի նման թանկագին է մոր սերը…

Խորհրդային տարիներին փարվելով իր անդավաճան ընկերոջը՝ քամանչային, նա այլաբանորեն այսպես դիմեց Ղարաբաղին.

Ա՜խ, սիրուն եղնիկս մ՛ի գնա, մի՛ գնա,
Ա՜խ, դրախտ օրրանդ մ՛ի թողնի, մ՛ի գնա:

Հայ աշուղական արվեստի հարուստ անդաստանում իր ծանրակշիռ տեղն ունի Աշուղ Աշոտը: Նրա երգերն ուղեկցել են, ուղեկցում են եւ կուղեկցեն մեր ժողովրդին հավերժորեն»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40