Ղարաբաղյան շարժումը ինքնության ու ինքնասիրության, հավատի ու միասնական պայքարի զարթոնք էր

20.02.2023 19:24
1101

Ես ծնվել եմ 1992 թվականի սեպտեմբերի 2-ին Կապանում: Մայրս պատմում է, որ լիարժեք չի ուրախացել իմ ծնունդով, որովհետև իր մտքում արկերից վախեցած, շենքի նկուղում ապաստանած եղբայրներս էին: Ծնողներս դժվարությամբ էին հոգ տանում իմ մասին` ցուրտ ու խոնավ նկուղում, իսկ եղբայրներս ավելի մեծ լինելով, գիտակցում էին այդ օրերի դառնությունները:

Հետագայում ինձ ու իմ դասընկերներին ուսուցիչներս անվանեցին «պատերազմի սերունդ»` Սյունիքում «Պատերազմի զավակներ» շատ ծնվեցին:

Մեր հայրերը այս դժվարությունները տարան պատվով, հնազանդությամբ ու հաշտ եղան իրենց բաժին զրկանքների հետ: Սակայն որդիներից շատերը արդյո՞ք այդպես վարվեցին: Որդիները արժանի եղա՞ն հայրերի զրկանքներին:

Այս հարցերի պատասխանը մեզանից յուրաքանչյուրը իր մեջ պիտի տա:

Այսօր Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձն է: Ղարաբաղյան շարժումը ինքնության ու ինքնասիրության, հավատի ու միասնական պայքարի զարթոնքն է: Այսօր Արցախի մեր եղբայրների կողքին պետք է հաղթահարենք հումանիտար ճգնաժամը, լինենք միասնական և ամուր: Շարժումը անվերջ է թե´ բնության, թե´ պատմության, թե´ պայքարի մեջ:

Դավիթ Դանիելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40