Ալիևը հայտարարում է՝ «Ղարաբաղի հիմնահարցը երբեք չէր լուծվի խաղաղ եղանակով»

30.08.2021 15:14
1337

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե հետպատերազմյան ժամանակաշրջանը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը երբևէ խաղաղ եղանակով չէր կարգավորվի:

Այդ մասին Ալիևն ասել է Շուշիում՝ բացելով ադրբեջանցի բանաստեղծ Վագիֆի օրերին նվիրված միջոցառումը:

«Ինչպես հայտնի է, բանակցային գործընթացը գրեթե 30 տարի է տևել, բայց ոչ մի արդյունք չի տվել: Այսօրվա ընթացքը, ղարաբաղյան երկրորդ պատերազմը և միջազգային դերակատարների գործողությունները վկայում են, որ ղարաբաղյան խնդիրը երբեք չէր լուծվի բանակցությունների միջոցով», - ասել է Ալիևը:

Նրա փոխանցմամբ, միջազգային համայնքը փորձել է «սառեցված կոնֆլիկտը» ներկայացնել որպես այլընտրանք չունեցող տարբերակ:

«Մենք միշտ ուրիշ տեսակետ ենք ունեցել, և ես դա երբեք չեմ թաքցրել: Ես ասել եմ, որ եթե հարցը չլուծվի խաղաղ եղանակով, ապա մենք մեր տարածքային ամբողջականությունը կվերականգնենք ռազմական ճանապարհով», - ասել է Ալիևը, նշելով, որ միջազգային բոլոր սկզբունքները և կանոնները ճանաչում են Ադրբեջանի այդ իրավունքը:

«ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, պատմական արդարությունը տվել են մեզ այդ իրավունքը, և մենք հասել ենք մեր նպատակին»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25