ԱՄԱՌԱՅԻՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱԿՈՉԸ՝ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

09.07.2019 16:14
1702

Ամառային զորակոչի մեկնարկը Սիսիանում տրվեց հուլիսի 9-ին:

Նորակոչիկները ճանապարհվեցին ավանդույթ դարձած արարողակարգով: Նրանք պատշաճ կերպով բուժզննում անցան, ապա հնարավորություն ունեցան  հրաժեշտ տալու ծնողներին ու հարազատներին: Ապագա զինվորները հավաքակայան մտան այն գիտակցումով, որ դարպասներից այն կողմ են թողնում քաղաքացիական օրերն ու հենց այդ վայրկյանից սկսվում է զինվորական կյանքը՝ սահմանված կանոններով ու պահանջներով:

 

IMG 6610

Նորակոչիկներին բարեմաղթանքներ հղելու և նրանց բարի ծառայություն մաղթելու էին եկել Սիսիանի համայնքապետարանի ղեկավար կազմը, Սյունիքի զինվորական կոմիսար Արարատ Մանուչարյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանը,  վետերան զինվորականներ և այլք: Արարատ Մանուչարյանը արժանապատվորեն ծառայելու կոչով դիմեց նորակոչիկներին՝ մաղթելով լինել Սյունյաց լեռների նման տոկուն:

IMG 6647


Նորակոչիկներին օրհնանքներ հղեց Տեր Պարգև քահանա Զեյնալյանը՝ մաղթելով լինել իմաստուն, պատվով ծառայել հանուն  հայրենիքի, հանուն հարազատների, տուն վերադառնալ հոգեպես ու ֆիզիկապես զորացած:

IMG 6622

Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը նորակոչիկներին փոխանցեց համայնքի ղեկավարի բարեմաղթանքները, ցանկացած խնդրի դեպքում նրանց կողքին լինելու պատրաստակամությունը:

IMG 6605

Վետերան զինվորականների անունից շնորհավորական ելույթով հանդես եկավ Սիսիանի վետերանների խորհրդի նախագահ Վարդան Հակոբյանը՝ տղաներին հորդորելով զենքի հետ զգույշ վարվել, լինել զգոն ու ենթարկվել զինվորական կարգուկանոնին:

IMG 6634

Ելույթներից հետո նորակոչիկները ծաղիկներ խոնարհեցին Վուրգ Ոսկանյանի արձանին՝ ի հարգանք հաղթանակած բանակի փառահեղ անցյալը կերտած քաջերի հիշատակի:

IMG 6675IMG 6648IMG 6687

Ստանալով հարազատների օրհնանքն ու  պատգամները, զինվորական նվագախմբի երաժշտության ներքո, նորակոչիկները մեկնեցին ծառայության, մեկնեցին ուրախ տրամադրությամբ ու տղամարդուն վայել վստահությամբ:

sisian.info

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40