Հայ մասնագետներն ուսումնասիրել են կոռուպցիայի դեմ պայքարի սինգապուրյան փորձը

07.09.2018 17:15
1338

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, Սինգապուր այցելության երկրորդ օրը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում սինգապուրյան փորձն ուսումնասիրելու նպատակով, այցելել է Կոռուպցիոն գործընթացների հետաքննության բյուրո (CPIB): Հանդիպմանը պատվիրակությանը ներկայացվել է բյուրոյի ստեղծման և կայացման պատմությունը, ինչպես նաև վերջին տասնամյակի հիմնական ձեռքբերումները, որպես առանձին անկախ պետական մարմին գործելու առավելությունները և գրանցված հաջողությունները: Սինգապուրյան գործընկերները ներկայացրել են նաև կոռուպցիոն դեպքերի հետաքննության վերաբերյալ վիճակագրական տվյալներ,  կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բնութագրող ցուցանիշներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այնուհետև ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը  հանդիպում է ունեցել Սինգապուրի հեղինակավոր՝ երկրի առաջին վարչապետ Լի Քուան Յույի անվան Հանրային քաղաքականության համալսարանի ղեկավարության հետ: Համալսարանի համատնօրեն, պրոֆեսոր Ֆրանչեսկո Մանչինիի հետ բանակցվել են հանրային կառավարման և հանրային քաղաքականության ասպարեզներում համատեղ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Քննարկվել են Լի Քուան Յույի անվան համալսարանի և ՊԵԿ ուսումնական կենտրոնի միջև հետբուհական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները: Համալսարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նաև նշված ոլորտում մասնագիտացված ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների հետ մագիստրատուրիայի ծրագիր կազմակերպելու հարցում: Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մշակելու 2018-2019թթ.ին հանրային կառավարման ոլորտում երկկողմ փոխգործակցության ապահովմանն ուղղված գործողությունների ճանապարհային քարտեզ:

Պրոֆեսոր Մանչինին ընդունել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ առաջիկայում Հայաստան այցելելու հրավերը՝ ՊԵԿ ուսումնական կենտրոնի հնարավորություններին ծանոթանալու և փոխգործակցության ծրագիր ուրվագծելու նպատակով:

armenpress.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25