Ամառային զորակոչի մեկնարկը Գորիսում

26.06.2025 15:26
627

ՀՀ կառավարության 2025 թ. ապրիլի 17-ի որոշմամբ՝ ս թ ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը հայտարարվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչ, որի մեկնարկը Սյունիքի մարզում տրվեց Գորիսում։

Հունիսի 24-ի վաղ առավոտից Գորիսի զինկոմիսարիատին հարող տարածքը լի էր մարդկանց բազմությամբ: Հայրենասիրական երգերի ու երաժշտության հնչյունների ներքո հավաքվել էին Գորիսի տարածաշրջանի բնակավայրերն ընդգրկող Գորիս, Տեղ և Տաթև համայնքների բազմաթիվ բնակիչներ, Հայոց բանակ ճանապարհեն իրենց զավակներին, եղբայրներին, ընկերներին, բարեկամներին...

Սյունիքի զինկոմ, գնդապետ Վահրամ Հարությունյանի թույլտվությամբ այցելում եմ զինկոմիսարիատի կաբինետները, որտեղ բժշկական հանձնաժողովը՝ Շողիկ Թունյանի ղեկավարությամբ, զորակոչվողների վերջին բուժզննումներն է իրականացնում, կատարում անհրաժեշտ փաստաթղթավորում: Այստեղ են մասնագիտական տարբեր ուղղվածության Գորիսի ճանաչված բժիշկները՝ վիրաբույժ, թերապևտ, մաշկաբան…

Հիրավի, պատվաբեր է ունենալ նման սերունդինչպիսին էլ լինի բժշկական հանձնաժողովի եզրակացությունը, միջազգային և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը, 44-օրյա պատերազմի նախօրյակին էլ, այսօր էլ, ավանդաբար, հայ տղան երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից․․․

Զինկոմիսարիատում էին նաև Որոտան և Խնածախ գյուղերի վարչական ղեկավարներ Սուրիկ Օհանջանյանն ու Սեյրան Միրզոյանը՝ Արցախյան պատերազմների բովով անցած մարտիկներ, ովքեր լավ գիտեն, որ հաղթանակները կերտվում են Հայ առաքելական եկեղեցու և պետության, հասարակության ու բանակի ամրության, միասնության, երկրի անսասանության շնորհիվ: Նրանք այսօր հպարտությամբ նշում են, որ թեև իրենց ղեկավարած գյուղերի հանդիպակաց բարձունքներում բույն է դրել թշնամին, մեր զինծառայողներն ու կամավորականներն օրնիբուն  աչալրջորեն իրենց ծառայությունն են իրականացնում վտանգավոր այդ գոտիներում՝ հույսով, որ այդպես երկար չի մնա, մեր հզորության վերականգնմամբ նրանց կպարտադրենք հետ քաշվել: Տրտնջալն ու զգոնությունը կորցնելը նրանց համար չեն: Այդ է պատճառը, որ սահմանամերձ գյուղերն ապրում են սովորական առօրյայով, և նշված բնակավայրերում տեղի են ունեցել երիտասարդների բանակ ճանապարհման տոնական արարողություններ: Այսօր նրանք այստեղ են՝ զինակոչիկներին հոգեպես ամրապնդելու համար:

Գորիսի մշակութային միջոցառումների երկարամյա փորձառու կազմակերպիչ Նելլի Արզումանյանը, ով զորակոչերի միջոցառման գեղարվեստական մասի ղեկավարն է, յուրաքանչյուր անգամ հանդես է գալիս նոր ներշնչանքով, նոր  ասելիքով: Նրա հաղորդավարական խոսքերի շեշտադրումները Դավիթ Բեկի, Անդրանիկի, Նժդեհի կյանքի սյունիքյան կարևոր դրվագներն են ու Վազգեն Սարգսյանի, Մոնթեի բոցաշունչ խոսքերի մեջբերումները: Նա նորակոչիկների զինվորական ծառայության ճամապարհման մշտական վայրին՝ Գորիսի զինկոմիսարիատին հոգևոր իմաստներ հաղորդեց:

Սուրբ մատուռ դարձած այս վայրը պարուրված է մայրական անսահման սիրով, աղոթքներով ու օրհնանքներով: Հուզմունքին խառնվել է արժանապատվություն՝ մեր օջախների սյուներն այսօր դառնում են հայրենիքի հենասյուներ․․․

Գորիսի զորամասի հոգևոր սպասավոր Գևորգ սարկավագ Մկրտչյանն աղոթեց նորակոչիկների համար և օրհնության խոսք ասաց:

Գնդապետ Վահագն Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասի նվագախումբը, զինվորական դիրիժոր, կապիտան Մհեր Ներսիսյանի ղեկավարությամբ, կատարեց Հայաստանի և Հայոց բանակի օրհներգերն ու քայլերգերը:

Ելույթներ ունեցան Սյունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Վահրամ Հարությունյանը, Հայոց բանակի զորամասերից մեկի սերժանտական խորհրդի նախագահ, կրտսեր սերժանտ Էդգար Հարությունյանը, ուրիշներ:

Գնդապետ Վահրամ Հարությունյանը կարևորեց նորակոչիկների մարտական պատրաստվածությունը, զինվորական կանոնադրության պահանջներին համապատասխան կարգապահ ծառայությունը, շնորհավորեց նորակոչիկներին՝ Հայոց բանակի շարքերը համալրելու կապակցությամբ և մաղթեց անփորձանք ծառայություն:

- Սիրելի զորակոչիկ եղբայրներ, այսօր դուք զորակոչվում եք Հայոց բանակ, իբրև եռանդուն պատանիներ, սակայն զորացրվելու եք որպես հայ պատվախնդիր երիտասարդներ: Սիրելի ծնողներ, զինվելով համբերությամբ ու քաջալերելով ձեր որդիներին, դուք նրանց կտաք ուժ և կարողություն՝  զինվորական պարտականությունները փայլուն կատարելու համար, - ասաց կրտսեր սերժանտ Էդգար Հարությունյանը:

Միջոցառման բարձր մակարդակով անցկացմանն աջակցեց Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տունը (տնօրեն՝ Հայկ Խաչատրյան, օպերատոր-տեխնիկ՝ Գրիշա Հովսեփյան):

Այնուհետև Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ մոմավառություն: Նորակոչիկների հաջող ծառայության, հաջող վերադարձի համար աղոթեց և օրհնության խոսք ասաց Տեր Տիգրան քահանա Հակոբյանը։

Վաչե Մկրտչյան

 

 

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15