Ամերիկայի աջակցությունը ձեզ չի փրկի. Էրդողանը սպառնացել է Հունաստանին

28.09.2022 11:27
1238

Թուրքիայի նախագահը մեղադրել է Հունաստանին Ատտիկայի հարավ-արևելյան մասում գտնվող Լավրիո քաղաքի ներգաղթյալների ճամբարում ահաբեկիչներին ապաստան տալու համար՝ միաժամանակ պնդելով, որ Արևմտյան Թրակիայում և կղզիներում տեղակայված զենքերը ոչինչ չեն նշանակում Անկարայի համար, գրում է greekcitytimes.com-ը:

«Ահաբեկիչները պաշտպանված են Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, հատկապես Հունաստանի Լավրիոյի ճամբարում», - ասել է Թուրքիայի նախագահը` նշելով, որ ահաբեկիչները սպառնալիք են արևմտյան երկրների խաղաղությանն ու անվտանգությանը:

«Մենք ակնկալում ենք, որ բոլոր երկրները, հատկապես հարևանները, համապատասխան միջոցներ կձեռնարկեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ»,- հավելել է նա։

Շարունակելով Հունաստանի թեման՝ նա ասել է.«Մենք լավ գիտենք Հունաստանին դրդողների մտադրությունները... Արևմտյան Թրակիայում և կղզիներում կուտակվող զենքերը մեզ համար ոչինչ չեն նշանակում։ Մեր ուժը շատ ավելին է նրանցից»։

Միաժամանակ Էրդողանը սպառնացել է՝ «Ամերիկայի աջակցությունը ձեզ չի փրկի»։

https://www.tert.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40