Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը հանդիպել է «Սյունյաց երկրի» խմբագրի հետ

26.09.2023 14:23
1278

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինն այսօր հանդիպել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ։

Հանդիպման հիմնական թեման Արցախի իրենց պապենական օջախներից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթվող տասնյակ հազարավոր հայերի վիճակն էր։

Երկուստեք հույժ կարևոր են համարել բռնագաղթի ենթարկվող և իրենց առաջին հանգրվանը Սյունիքում գտնող արցախահայերի կարիքների համակողմանի գնահատումն ու պատշաճ օգնության կազմակերպումը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև սեպտեմբերի 20-ին Կապանում տեղի ունեցած հայ-իրանական միջազգային գիտաժողովին, բարձր գնահատել ճանաչված հայագետների մասնակցությունը խնդրո առարկա թեմայի քննարկմանը, արդյունավետ համարել գիտաժողովի ընթացքը և այն որակել իբրև կարևոր քայլ հայ-իրանական բարեկամության  ներկա փուլում։

Հանդիպմանը մասնակցել են նաև Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսի առաջին տեղակալ Ալի Քերդաբադին և հյուպատոսության մշակութային հարցերով պատասխանատու Շերլի Ավետյանը։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02