ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՏԻՄ ընտրության կապակցությամբ

07.12.2021 17:14
1245

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Դեսպանությունը բարձր է գնահատել հայ ժողովրդի մասնակցությունը հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Հայտարարության մեջ նշվում է, որ գնահատանքի է արժանի նաև Հայաստանի` ժողովրդավարական ուղուն հետևելու՝ հայ ժողովրդի ցուցաբերած շարունակական նվիրվածությունը։

«Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ։ Ուրախ ենք արձանագրելու, որ ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են հանգիստ, խաղաղ մթնոլորտում և եղել են լավ կազմակերպված: Արդյունքների բազմազանությունն ընդգծեց ընտրությունների մրցակցային բնույթը, Հայաստանի ժողովրդավարության տոկունությունը և տարիների ընթացքում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը։ Մեզ նաև հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ։ Խրախուսում ենք իշխանություններին հետաքննել չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները։ Մինչ մենք աշխատում ենք կատարելագործելու մեր իսկ ժողովրդավարությունը, մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին և ակնկալում ենք ամրապնդել մեր երկկողմ կապերը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա»,- նշված է հայտարարության մեջ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40