Արցախի ՊԲ զինծառայողներն ու պահեստազորայինները 44 նոր բնակարան են ստացել Մարտունիում

29.12.2019 16:25
1235

Արցախի Պաշտպանության բանակի մի շարք զինծառայողներ ու պահեստազորայիններ ապահովվել են 44 նոր բնակարաններով, մի շարք նախկին զինծառայողների էլ բնակարանային պայմանների բարելավման նպատակով հանձնվել են դրամական փոխհատուցումներ: Այս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Ամանորի տրամադրություններն ու իրականություն դարձած երազանքների բերկրանքը նոր տարվա շեմին վայելելու հնարավորություն ստացան ՊԲ-ի մի շարք զինծառայողներ ու պահեստազորայիններ, որոնք ապահովվեցին նորակառույց բնակարաններով:

Մարտունի քաղաքում դեկտեմբերի 29-ին կազմակերպված նորամուտի հանդիսավոր արարողությանը մասնակցում էին, բացի շահառու զինվորականներից ու նրանց ընտանիքների անդամներից, նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բացման արարողության ընթացքում հնչել են շնորհավորանքի ու երախտագիտության խոսքեր, ընդգծվել նախկին ու գործող զինվորականների բնակարանային պայմանների բարելավման կարևորությունը առավել պաշտպանված հայրենիք, մարտունակ ստորաբաժանումներ ու ամուր ընտանիքներ ունենալու համատեքստում:

Նշենք նաև, որ բացի թվով 44 նոր բնակարաններից, մի շարք նախկին զինծառայողների էլ բնակարանային պայմանների բարելավման նպատակով հանձնվել են դրամական փոխհատուցումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 
   
 
 

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40