Ինչո՞վ էին զբաղված մեր պատգամավորներն անցած մեկ տարում

25.06.2013 17:50
1961

ԸՆՏՐՈՂԻ ԱՄԲԻՈՆ

Մեկ տարի առաջ՝ 2012թ. մայիսի 6-ին, տեղի ունեցած ընտրություններում Սյունիքի մարզն ընդգրկող N37 եւ N38 ընտրատարածքներում Ազգային ժողովի պատգամավոր ընտրվեցին Հայկ Գրիգորյանն ու Վահե Հակոբյանը: Թե ինչու իշխանությունը հենց նրանց ցանկացավ տեսնել խորհրդարանում ու ամեն ինչ արեց, որ նրանք ստանան պատգամավորի մանդատ՝ թողնենք մի կողմ, մանավանդ որ ժամանակին այդ հարցերը հանգամանալից ու հրապարակավ քննարկվել են: Բայց կյանքը շարունակվում է, եւ հետաքրքիր է իմանալ, թե մեր պատգամավորներն ինչպես են (որքանով են) Սյունիքի մարզի, իրենց ընտրողների շահերը ներկայացնում (պաշտպանում) խորհրդարանում, ինչպես են կատարում պատգամավորի իրենց պարտականությունները: Եվ այդ հարցերի պատասխանն իմանալն ընտրողների սահմանադրական իրավունքն է: Պատգամավորներն էլ պարտավոր են իրենց գործունեությունն ավելի թափանցիկ դարձնել ու ժամանակ առ ժամանակ ընտրողներիս հաշվետվություն տալ իրենց կատարածի ու չկատարածի մասին: Սրանք պարզագույն կանոններ են՝ օրենքով ամրագրված, որը հաշվի կառնենք ընտրաշրջանի մնացյալ չորս տարում:

Առաջնորդվելով այդ տրամաբանությամբ՝ հետընտրական շրջանում առաջին դիմումն ենք հղում N37 եւ N38 ընտրատարածքների պատգամավոր Հայկ Գրիգորյանին ու Վահե Հակոբյանին: Պարոնա՛յք պատգամավորներ, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, խնդրում ենք ներկայացնել հաշվետվություն պատգամավորական մեկամյա գործունեության, նախընտրական ծրագրի (խոստումների) կատարման, սյունիքյան հիմնախնդիրների հանդեպ ձեր կողմից պահպանվող լռության պատճառների մասին՝ թերթի ընթերցողներին ներկայացնելու համար:

Իհարկե, մենք ունենք մեր դիտարկումներն այդ հարցերի վերաբերյալ, սակայն գերադասում ենք առաջ չընկնել եւ ձեր գործունեության մասին լսել ձեր իսկ շուրթերից:

Չենք կարծում, որ դրա համար պետք է դիմեինք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին կամ ձեր ընտրությունը երաշխավորած ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նկատի ունենալով, որ նրանք դեմ չեն լինի պատգամավորի գործունեության թափանցիկության ու ընտրողների հետ կապի ապահովմանը:

Ձեր պատասխանն ակնկալում ենք ստանալ տասը օրվա ընթացքում, որը, առանց որեւէ միջամտության, կներկայացնենք ընթերցողին: Չպատասխանելն էլ պատասխան է, բայց դա չի նշանակում, որ օրակարգից կհանվի սյունեցի պատգամավորների գործունեությունը թափանցիկ դարձնելու մեր մտադրությունը:

 

«ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ»

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22