ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ

06.05.2026 12:11
373

Երևանյան երկխոսության շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները, օրակարգային առաջնահերթությունները, ինչպես նաև Հայաստանի նախագահության շրջանակում մեր երկրի տեսլականն ու անելիքները։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի երեք հիմնական առաջնահերթությունները՝ որպես COP17-ի նախագահող երկիր.

✔️ առաջինը՝ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջին համապարփակ վերանայման ապահովումն է՝ շեշտադրելով հաշվետվողականությունն ու գործնական առաջընթացը,

✔️ երկրորդը՝ կենսաբազմազանության ֆինանսավորման ընդլայնումն է՝ մինչև 2030 թվականը տարեկան 30 միլիարդ ԱՄՆ դոլարի մոբիլիզացիայի նպատակով,

✔️ երրորդը՝ բազմակողմ բնապահպանական գործընթացների միջև համադրության և փոխլրացման ուժեղացումն է։

Նախարարը հանդիպման ընթացքում կարևորել է նաև ՄԱԶԾ-ի դերակատարումը կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական քաղաքականությունների իրականացման, ինչպես նաև ոլորտային համագործակցության խորացման գործում։ Քննարկել են COP17-ին ընդառաջ համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման հնարավորությունները, այդ թվում՝ կենսաբազմազանության ֆինանսավորման, բնահեն լուծումների և համայնքային ծրագրերի ուղղությամբ։

Անդրադարձել են նաև ՄԱԶԾ-ի հետ արդեն իրականացվող համատեղ ծրագրերին, որոնք նախարարի գնահատմամբ արդյունավետ և կարևոր են՝ Հայաստանի բնապահպանական և կայուն զարգացման օրակարգի առաջմղման տեսանկյունից։

Նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ՄԱԶԾ-ի հետ՝ COP17-ը դարձնելու արդյունքահեն և գործնական քայլերի վրա հիմնված համաժողով։

 

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ գտնվող այգում կոնֆետ են հյուրասիրել

04.11.2026 21:23

Եթե ԱՄՆ-ն նորից հարձակվի․․․Խամենեին ու Թրամփը հայտարարություններ են արել

04.11.2026 17:31

Զգուշացում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի, մինչև -4 աստիճան ցուրտ կլինի

04.11.2026 16:39

«Կապույտ ալիք» ԱՄՆ Կոնգրեսում․ Դեմոկրատների համոզիչ հաղթանակն ու Տրամպի կոշտ արձագանքը

04.11.2026 16:30

Բիրդինանց եկեղեցու ավերակներում էինք, օրհնաբանում էինք նրա սուրբ մասունքները

04.11.2026 16:02

«Երևանը հիշեցնում է Բաքուն»․ ադրբեջանցին՝ Երևան կատարած այցի մասին

04.11.2026 15:50

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է

04.11.2026 15:36

Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր

04.11.2026 15:32

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում

04.11.2026 15:21

Իրանը տեղեկատվական-քարոզչական հարված է հասցրել Բաքվի վարչախմբին. Վարդան Ոսկանյան

04.11.2026 14:44

Ռուսական կողմը պատրաստել է Հայաստանին վերաբերող առաջարկ, որը կներկայացվի ՀԱՊԿ անդամ պետություններին

04.11.2026 14:22

ԳՇ պետն անդրադարձել է բանակում մահվան դեպքերի պատճառներին և կանխարգելման աշխատանքներին

04.11.2026 14:04