ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 886 մլրդ դոլարի պաշտպանական բյուջեն, որը ներառում է նաև աջակցություն Ուկրաինային

22.06.2023 19:10
863

 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հանձնաժողովն ընդունել է 886,3 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագիծը հաջորդ ֆինանսական տարվա համար, որը ներառում է նաև միջոցներ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու և Եվրոպայում «Ռուսաստանին զսպելու» նպատակով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ին։

Նախաձեռնությունը պաշտպանել է 58 կոնգրեսական, դեմ է քվեարկել միայն մեկ կոնգրեսական։ Բյուջեի նախագծի 17-ժամյա քննարկման ընթացքում, որով ի սկզբանե նախատեսվում էր հատկացնել 858 մլրդ դոլար, ընդունվել են ավելի քան 800 ուղղումներ։ Փաստաթուղթը հաջորդիվ կքննարկվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։

Պաշտպանության բյուջեի նախագծում ներառված է 80 մլն դոլար՝ Ուկրաինային տրամադրվելիք օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի համար։ Կոնգրեսականները մտադիր են նաև 300 միլիոն դոլար օգնություն ուղարկել Կիևին՝ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում, ինչը ենթադրում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պայմանագրերի կնքում արտադրողների հետ, այլ ոչ թե ուղղակիորեն այս կամ այն ​​սարքավորումների և միջոցների տրամադրում  Պենտագոնի պահուստներից։

Միջոցները պետք է ուղղվեն Ուկրաինայի Զինված ուժերին մարտավարական հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր մատակարարելու, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զինանոցները համալրելու համար, որոնք Կիևին տրամադրում են իրենց սպառազինությունը։

Ամերիկացի օրենսդիրները մտադիր են ևս մեկ տարով երկարաձգել Պենտագոնի և ՌԴ պաշտպանության նախարարության համագործակցության սահմանափակումը, որը գործում է արդեն մի քանի տարի։

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21