ԱՄՆ-ն պատրաստ չէ հետևել իսլամական երկրների կոչին՝ դադարեցնելու զենքի մատակարարումներն Իսրայելին

22.11.2023 15:03
711

Միացյալ Նահանգները պատրաստ չէ հետևել իսլամական երկրների կոչին՝ դադարեցնելու զենքի մատակարարումներն Իսրայելին։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Ոչ: Դա քայլ է, որին մենք պատրաստ չենք: Ավելին՝ ներկայումս Կոնգրեսի քննարկմանն է հանձնվել դիմումը, որը, հուսով ենք, արագ ընթացք կստանա և որը ենթադրում է լրացուցիչ օգնության տրամադրում Իսրայելին, ինչպես նաև Ուկրաինային», - նշել է Միլլերը՝ պատասխանելով հարցին՝ պատրաստ է արդյոք ԱՄՆ-ն դադարեցնել զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի կոչից հետո։

Պատասխանելով հարցին՝ նախատեսում է արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպել վերջերս Չինաստան այցելած մահմեդական երկրների պատվիրակության անդամների հետ՝ Պետդեպի խոսնակը հայտարարել է, որ կոնկրետ ժամանակացույց չկա, սակայն կողմերի փոխգործակցությունը շարունակվում է։

«Չինաստան մեկնած նախարարներն այն մարդիկ են, որոնց հետ նա (Բլինկենը - խմբ․) բազմաթիվ առիթներով հանդիպել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում և բազմիցս հեռախոսազրույցներ է ունեցել: Մենք կշարունակենք համագործակցել նրանց հետ և՛ այստեղ, և՛ տարածաշրջանում։ Կարելի է ակնկալել, որ պետքարտուղարի այցերը տարածաշրջան դեռ ավարտված չեն»,- նշել է պաշտոնյան։

https://artsakhpress.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40