«ՊԲ-ն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին. հիմնականում հետ է մղել և ձախողել է թշնամու բոլոր հարձակողական գործողությունները». Արցախի նախագահի խոսնակ

05.10.2020 10:45
1205

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի խոսքով՝  Ստեփանակերտում առավոտյան թշնամու կողմից 1-2 հրթիռային հարվածներ է եղել, սակայն այս պահին դեռևս տեղեկություններ չկան, թե ինչ վնասներ են հասցվել Ստեփանակերտին։

«Գիշերը հիմնականում մարտերն ընթացել են առաջնագծում, որն այս պահին շարունակվում է։ Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում մենք քաղաքացիական բնակչության շրջանում ունենք զոհեր ու վիրավորներ։ Սակայն առաջնագծում Պաշտպանության բանակն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին և հիմնականում հետ է մղել և ձախողել է թշնամու բոլոր հարձակողական գործողությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ, հետևաբար՝ միջազգային հանրությունից ակնկալում են, որպեսզի խիստ միջոցներ ձեռնարկվեն, մասնավորապես՝ միջազգային իրավունքի տեսանկյունից կան դրա համար նախատեսված կոնկրետ քայլեր, որն էլ ակնկալում են, որ կիրականացնի միջազգային հանրությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինուժը Արցախի ուղղությամբ սկսել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ, թշնամին, բացի սահմանից, թիրախավորել է նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34