ԱՄՆ-ն ընդմիշտ հրաժարվում է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք և վերացնել պատժամիջոցները

12.02.2021 14:29
1301

ԱՄՆ-ի նոր վարչակազմը հրաժարվել է չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով և Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի Դաշնության տարածք: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ամերիկյան առաքելության ներկայացուցիչ Ռոդնի Հանթերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք երբեք չենք ճանաչի Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի փորձը: Արդյունքում, Ռուսաստանի դեմ Ուկրաինայի գործողությունների համար ԱՄՆ-ի պատժամիջոցները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի վերանայել իր կուրսը», – շեշտել է նա:

Հանթերը նաև մեղադրել է Մոսկվային Ուկրաինայում իբր ռազմական ներկայություն ունենալու մեջ և խոստացել է շարունակել աջակցել Կիևին:

«ԱՄՆ-ը մտադիր է շարունակել աջակցել իր ուկրաինացի գործընկերներին երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրենց ջանքերում»,- ավելացրել է Հանթերը:

Հունվարին Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը խոսել էր Ղրիմի պատճառով Մոսկվայի դեմ պատժամիջոցները մեղմացնելուց հրաժարվելու մասին: Ըստ նրա՝ ԱՄՆ վարչակազմի համար առաջնային է մնում Ուկրաինայում գործողությունների հետ կապված խնդիրը:

1in.am

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12