ԱՄՆ-ում կառուցվող Հայ-ամերիկյան թանգարանը սկսում է ցուցանմուշների ձեռքբերման գործընթացը

02.03.2022 11:54
1069

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի սրտում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են: Այժմ ընթանում է ավտոկայանատեղիի կառուցման շինարարությունը, որի ավարտից հետո սկսվելու է երկհարկանի շենքի կառուցումը:  «Արմենպրես»–ի հետ զրույցում Հայ-ամերիկյան թանգարանի վարիչ-ատենապետ Պերճ Կարապետյանը նշեց, որ շինարարական աշխատանքներին զուգահեռ սկսում են ցուցանմուշների ձեռքբերման գործընթացը: Այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ են նախատեսված:

«Հիմա  զբաղվում ենք ցուցանմուշների հարցերով: Մոտ օրերս կապի մեջ կլինենք Հայաստանի թանգարանների, անհատների, բոլոր այն օղակների ու մարդկանց հետ, որոնք ունեն հավաքածուներ, ցուցանմուշներ ու կարող են օգնել: Ասեմ, որ մեծ արձագանք կա: Կան մեծ թվով մարդիկ, որոնք ունեն ցուցանմուշներ ու ցանկություն են հայտնել դրանք փոխանցել մեզ»,-ասաց Պերճ Կարապետյանը:

 

Ընդհանուր առմամբ, հստակ է, թե թանգարանն ինչ բաժիններ ու ուղղություններ է ունենալու: Պերճ Կարապետյանը նշեց, որ այն բավական ընդգրկուն է լինելու, ներկայացնելու է հայերի պատմությունը, մշակույթը,  տարբեր ոլորտներում հայերի ունեցած հաջողությունները՝ ներառելով սփյուռքը:

«Թանգարանը պետք է ունենա հիմնական ցուցադրություն՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, սփյուռքին: Ներկայացնելու ենք, թե ինչ է տեղի ունեցել մինչ Հայոց ցեղասպանությունը և ինչ տեղի ունեցավ դրանից հետո: Սփյուռքահայությունը լինելու է առանձին բաղադրիչ: Անդրադարձ է լինելու նաև ամերիկահայությանը: Պատմելու ենք, թե հայերն ինչ հաջողություններ ու ներդրումներ են ունեցել ԱՄՆ-ի տարբեր ոլորտներում»,-ասաց Պերճ Կարապետյանը:

Առաջին հարկում, որ բավական ընդարձակ է լինելու, նախատեսվում է անցկացնել պարային միջոցառումներ, թատերական ներկայացումներ, կլինեն գրքերի շնորհանդեսներ, հայերենի դասընթացներ: Երիտասարդները, երեխաները հնարավորություն կունենա մասնակցելու թանգարանում անցկացվող տարբեր, այդ թվում, հայերենի դասընթացների:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40