ԱՄՆ-ը 15,000 զինծառայnղ կուղարկի «Ազատություն» գործողությանը մասնակցելու համար` Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացության ազատությունը վերականգնելու նպատակով

04.05.2026 10:17
322

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը մայիսի 4-ից կսկսեն աջակցել «Ազատություն» նախագծին՝ Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացության ազատությունը վերականգնելու նպատակով: Այս մասին գրված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության X-ի էջում:

Նախագահի կողմից հրահանգված առաքելությունը կաջակցի այն առևտրային նավերին, որոնք ձգտում են ազատորեն անցնել միջազգային առևտրի միջանցքով: Նեղուցով է տեղափոխվում ծովային ճանապարհով իրականացվող համաշխարհային նավթի առևտրի մեկ քառորդը, ինչպես նաև վառելիքի և պարարտանյութերի զգալի ծավալներ:

«Այս պաշտպանական առաքելությանը մեր աջակցությունն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային տնտեսության համար, քանի որ մենք նաև պահպանում ենք ծովային շրջափակումը»,- ասել է CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ Պետքարտուղարությունը, Պատերազմի դեպարտամենտի հետ համագործակցությամբ, հայտարարեց նոր նախաձեռնության մասին՝ ուղղված միջազգային գործընկերների միջև համակարգման և տեղեկատվության փոխանակման բարելավմանը՝ ի նպաստ նեղուցում ծովային անվտանգությանը:

«Ծովային ազատության կառուցակարգը» նպատակ ունի համատեղել դիվանագիտական գործողությունները ռազմական համակարգման հետ, ինչը վճռորոշ կլինի «Ազատություն» նախագծի ընթացքում:

ԱՄՆ ռազմական աջակցությունը «Ազատություն» նախագծին կներառի կառավարվող հրթիռային էսկադրային ականակիրներ, ցամաքային և ծովային բազավորման ավելի քան 100 ինքնաթիռ, բազմոլորտ անօդաչու հարթակներ և 15,000 զինծառայող:

«Շանթ Դաշինքի» թեկնածուների հանդիպումները Բեխում և Արամ Մանուկյան փողոցում

16.11.2026 22:54

Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին

16.11.2026 17:23

Հաջիևը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության հարցում

16.11.2026 17:17

Հայաստանը՝ ընտրությունների շուրջ միջազգային առճակատման երկրների ցանկում․ Մեդվեդև

16.11.2026 17:08

ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին

16.11.2026 14:36

Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

16.11.2026 14:13

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ ո՞վ է հովանավորում Գորիսում վխտող ավազակախմբին, ո՞վ է կոռուպցիոն այդ հանդեսի շահառուն

16.11.2026 12:48

Բեմահարթակում «Երևան» փողային նվագախումբն էր

16.11.2026 12:40

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

16.11.2026 12:35

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

16.11.2026 12:26

Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանի. Թևանյան

16.11.2026 12:07

Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը

16.11.2026 11:55