ԱՄՆ-ը դուրս կգա բանակցություններից, եթե առաջընթաց չլինի. Թրամփ

19.04.2025 13:27
643

ԱՄՆ-ը դուրս կգա ռուս - ուկրաինական պատերազմը ավարտելու բանակցություններից, եթե առաջընթացի հստակ նշաններ չլինեն, հայտարարել է ԱՄՆ նախագահը:

«Մենք ուզում ենք, որ դա արագ տեղի ունենա», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը.- «Բայց ինչ-ինչ պատճառներով կողմերը դա շատ են բարդացնում: Իսկ մենք պարզապես ասելու ենք՝ «դուք հիմարներ եք, դուք սարսափելի մարդիկ եք», ու մենք ուղղակի մի կողմ կքաշվենք: Բայց հույս ունեմ, որ ստիպված չենք լինի դա անել»:

Բայց ԱՄՆ նախագահը հրաժարվել է լրագրողներին ասել, թե կոնկրետ որքան է մտադիր սպասել:

Դոնալդ Թրամփի այս հայտարարությունից ժամեր առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր ասել, որ եթե կողմերը առաջիկա օրերին առաջընթաց ցույց չտան, Վաշինգտոնը պարզապես կդադարեցնի իր միջնորդությունը:

«Չենք պատրաստվում այս գործը շաբաթներով ու ամիսներով շարունակել: Մենք պետք է հիմա շատ արագ որոշենք, և ես խոսում եմ մի քանի օրվա մասին, առաջիկա մի քանի շաբաթում հրադադարը հնարավո՞ր է, թե՞ ոչ: Եթե այո, մենք կշարունակենք ջանքերը: Եթե ոչ, ապա մենք այլ առաջնահերթություններ ունենք», - հայտարարարել էր ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետը Փարիզում եվրոպացի ու ուկրաինացի առաջնորդների հետ հանդիպումից հետո:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40