Հանդիպում Վերին Ազա գյուղի բնակիչների հետ, ովքեր 1988-ից հանգրվանել են Մեղրու Լեհվազ գյուղում

02.02.2024 14:48
2789

«Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի՝ Արամ Խաչատրյանին նվիրված համարը նախապատրաստելու ընթացքում տեղեկացանք, որ Գողթանի Վերին Ազա գյուղից տասը ընտանիք ներկայումս բնակվում է Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղում:

Հանդիպեցինք (19 հոկտեմբերի 2023 թ.)  այդ գյուղի երբեմնի բնակիչներ Միքայել Պողոսյանի (ծնված 1952 թ.) և Արամ Հարությունյանի (ծնված  1958 թ.) հետ:

Երկուսն էլ ծնվել են Վերին Ազայում:

Գյուղի հայ բնակչությունը հայրենի բնօրրանից հեռացել է 1988 թվականին՝ Արցախյան շարժման ժամանակ:

Գյուղի մոտ 40 ընտանիք՝ ազգամիջյան լարված այդ օրերին, տեղափոխվեցին Մեղրի, տեղավորվեցին շրջանի տարբեր գյուղերում: 15 ընտանիք բնակություն հաստատեց Լեհվազում: Այդտեղ եկան նաև Ցղնայից ու Դերից:

Հետագայում մի մասը  Լեհվազից հեռացավ՝ գնացին Արարատ, Մասիս, Երևան...

Գյուղում մնացել է տասը ընտանիք:

Հիմա, գրեթե ամեն օր, Վերին Ազայի բնակիչները, ովքեր մշտապես բնակվում են Լեհվազում, հանդիպում են, զրուցում...

- Գյուղի խանութի մոտ նստարան կա, անունը դրել ենք «ազացիների նստարան», - պատմում է Միքայել Պողոսյանը: - Հավաքվում ենք, նստում, զրուցում, հիշում մեր գյուղը, կարոտում...

Ազայի բնակիչները հպարտանում են  իրենց եզերքի աշխարհահռչակ զավակ Արամ Խաչատրյանով:

Իրենց ծնողներից ու պապերից լսածն են մեզ հրամցնում՝ Արամ Խաչատրյանը ծնվել է Ազայում, երկու-երեք տարեկան է եղել, որ  ընտանիքը վերջնականապես տեղափոխվել է Թիֆլիս:

Զրուցակիցներս տեղեկացնում են, որ Վերին Ազայի հարևան Դեր գյուղում Արամ Խաչատրյանը բարեկամներ ուներ, որոնց մի մասը նույնպես Լեհվազ է տեղափոխվել: Կոմպոզիտորի բարեկամներից հիշում են Սիմոնին (ազգանունը չհիշեցին), Ոսկան Հովհաննիսյանին: Վերջինս մահացել է, բայց նրա դուստրը՝ Նադիկ Հովհաննիսյանը, Լեհվազում է բնակվում:

Նադիկ Հովհաննիսյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում պատմեց, որ Եղիան՝ Արամ Խաչատրյանի հայրը, իր պապիկի քեռորդին է: Ժամանակին կապեր են ունեցել...

Զրուցակիցներս պատմում են, որ շատերն էին այն ժամանակ այցելում Վերին Ազա և Ներքին Ազա, հետաքրքրվում Արամ Խաչատրյանի նախնիներով, հայ ժողովրդին Արամ Խաչատրյան պարգևած այդ քարափներով:

Արամ Հարությունյանը բացառում է, որ Արամ Խաչատրյանը  1970-ականներին եկած լիներ Ազա ու իրենք տեսած չլինեին:

  •  Գյուղի այդ հատվածին Չայխանա էինք ասում, այդտեղից դեպի Գիրան գետ ճանապարհ ունեինք, Խաչատրյանենց տունն այդ ճանապարհի ձախ կողմում էր, մի երկու տուն անցնում էինք, հետո նրանց տունն էր, - հիշում է Արամ Հարությունյանը: - Աչքիս դեմն է այդ տունը...

Վերին Ազայի բնակիչները հիշում են մերձակա բնակավայրերը՝ Ցղնան՝ Կոմիտաս Վարդապետի նախնիների բնօրրանը, Կզնուտը՝ Գարեգին Նժդեհի ծննդավայրը, Բիստը՝ Եղիշե Չարենցի Արփենիկ կնոջ ծննդավայրը, Շոռոթը՝ Սայաթ-Նովայի մորական պապի՝ Նաղաշ Հովնաթանի ծննդավայրը: Հիշում են նաև իրենց գյուղի եկեղեցու ավերակները՝ թուրքերն էին ավերել, հիշում են Ալանգյազ լեռը, Օձասարը, Մեսրոպ Մաշտոցի քարայրը...

 

Սամվել Ալեքսանյան

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01