Կայացավ Գորիս համայնքի ավագանու արտահերթ նիստը

17.04.2025 19:33
845

Այսօր կայացավ Գորիս համայնքի ավագանու արտահերթ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Օրակարգում ընդգրկված էր 10 հարց։

Նիստի առանցքային հարցերից էր Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 մանկապարտեզի իրավիճակը։ Հիմնանորոգման նպատակով մանկապարտեզը ժամանակավորապես դադարեցրել էր իր գործունեությունը։ Որպեսզի հարյուրավոր երեխաների նախադպրոցական կրթությունը բնականոն հունով շարունակվի, և հաշվի առնելով բազմաթիվ աշխատող ծնողների մտահոգությունները, համայնքի ղեկավարի և ավագանու որոշմամբ որոշվեց տարածք վարձակալել։

Այսպիսով, մանկապարտեզը ժամանակավորապես կգործի նոր տարածքում՝ մինչև հիմնական շենքի նորոգման աշխատանքների կազմակերպումը, ինչը թույլ կտա շարունակել կրթադաստիարակչական գործընթացը և լուծել ծնողներին հուզող խնդիրը։

Քննարկվեց նաև կադրային հարց. որոշվեց «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ում ավելացնել փականագործի նոր հաստիք՝ մեքենաների սպասարկման կարիքները հոգալու նպատակով։ Զեկուցող Նարեկ Մնացականյանը նշեց ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների ահռելի ծավալի մասին։

Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ ՀՈԱԿ-ի աշխատակիցներն են կառուցում համայնքի բոլոր բնակավայրերի ոռոգման ջրագծերը՝ սեփական ռեսուրսներով, ինչը լուրջ տնտեսում է համայնքի բյուջեի համար։

Նիստի ընթացքում մի շարք այլ կարևոր որոշումներ կայացվեցին։

Մասնավորապես, անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրվեցին ֆիտնես ակումբ հիմնելու և Ֆրանսախոսների մշակութային կենտրոնի գործունեության համար։

Քննարկվեցին նաև կադաստրային քարտեզների ուղղման, ինչպես նաև քարջարդիչ կայանի և ասֆալտբետոնե գործարանի կառուցման հնարավորության հարցերը։

Լրացուցիչ քննարկված հարցերի թվում էր նաև անտառտնկման աշխատանքների հարցը. որոշվեց, որ Գորիսում և Ակներում գտնվող համայնքային հողերում նոր անտառներ կհիմնվեն։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40