«Ամոթից գետինը պետք է մտնենք՝ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, իսկ Հաջիևը հանգիստ եկել էր Դիլիջան՝ Ռուբեն Վարդանյանի կառուցած պարկում զբոսնում էր, ձեռքն էլ գրպանը դրած». Արգամ Հովսեփյան

16.06.2026 15:18
486

Արավուսի նախկին ղեկավար, Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանի համար անհասկանալի է հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները և դրանց արդյունքները։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզից ստացած արդյունքները, քանի որ կան գյուղեր, որոնց մի մասը թշնամու կողմից օկուպացված է, բայց այդ գյուղերից ըստ քվեարկության արդյունքների՝ մեծ մասը քվեարկել է ՔՊ-ի օգտին։

Արգամ Հովսեփյանն ասում է՝ ում հետ խոսում է, ասում են՝ ՔՊ-ին ձայն չեն տվել, հետևաբար՝ հարց է առաջնում՝ այդ ձայները որտեղի՞ց։

«Ընտրություններից հետո խոսում եմ մարդկանց հետ, դեռ չեմ հանդիպել մեկին, որ ասի, որ ՔՊ-ին է ընտրել, պատկերացնո՞ւմ եք։ Եթե չեն ընտրել, բա այս մարդն ինչպե՞ս է ընտրվել, իհարկե, այս ամենը զարմանալի է։

Ես, իհարկե, Սյունիքի հետագան պատկերացնում եմ՝ անկախ այս ամենից, Սյունիքը միշտ էլ Սյունիք է մնալու, կապ չունի՝ այստեղից Նիկոլին շա՞տ են ընտրել, թե՞ քիչ:  Թող իսկական սյունեցին քիչ լինի, բայց որակյալ լինի։ Ոչինչ, այս արհավիրքը կգա ու կանցնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Հովսեփյանը՝ խոսելով համապետական ընտրությունների և Սյունիքում կատարած քվեարկության ընդհանուր արդյունքների մասին։

Ինչ վերաբերում է Սյունիքի օկուպացված տարածքներին, Արգամ Հովսեփյանն ասաց՝ տարածքներն ազատելու մասին խոսելուն զուգահեռ, չպետք է մոռանալ նաև Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ պատանդներին ու ռազմագերիներին։

«Ինչո՞ւ այս «ժողովրդավար» իշխանությունը չի խոսում Բաքվում պահվող գերիներից, Ադրբեջանը Հայաստանում թեկուզ մեկ գերի ունի՞, իհարկե չունի։ Մենք ամոթից պետք է գետինը մտնենք, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, իսկ Հաջիևը այսօր հանգիստ եկել էր Դիլիջան՝ Ռուբեն Վարդանյանի կառուցած պարկում զբոսնում էր։ Սա բոլորիս ամոթն է, մենք այսպես հանգիստ նստած՝ Հաջիևը գալիս է Դիլիջան՝ ձեռքն էլ գրպանը դրած։

Արմեն Գրիգորյանին էլ չգիտեմ՝ ինչ ասեմ… ցավոք, Արցախից էլ է։ Խնդիրները շատ են ու մինչև մեր երկրում իշխանափոխություն չլինի, որևէ բան չի փոխվելու»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ իշխանափոխությունը Հայաստանում պատկերացնում է  արտահերթ ընտրությունների միջոցով, սակայն վստահ է՝ քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, հնարավոր չէ պատկերացնել ազատ ու արդար ընտրություններ։

Մեր զրուցակցի կարծիքով՝ իշխանափոխության ճանապարհներից մեկն էլ կարող է փողոցային պայքարը լինել։

«Կփոխվի, ամեն բան մեր երկրում կփոխվի, այսպես չի մնա»,- ընդգծեց Արգամ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ երեկ Անվտանգության խորհրդից հայտնել էին, որ հունիսի 14-ին Դիլիջանում տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։

Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում:

Հիշեցնենք նաև, հունիսի 7-ին համապետական ընտրությունների նախնական արդյունքներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր 4 % ձայն, ըստ որի՝ մտնելու էր խորհրդարան։ Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որից հետո ԲՀԿ-ն կորցրեց 213 ձայն՝ դուրս մնալով ԱԺ-ից։ Դրանից հետո ընդդիմությունը բողոքի ակցիա անցկացրեց ԿԸՀ շենքի մոտ՝ պահանջելով վերաքվեարկություն կամ նոր ընտրությունների անցկացում։

168.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08