ԱՊՀ երկրների պետական լրատվական գործակալությունները ֆոտոնախագիծ են նվիրել Մեծ հաղթանակի 75-ամյակին

04.05.2020 17:25
1343

Հայրենական մեծ պատերազմի փաստագրական կադրերով ԱՊՀ երկրների առաջատար լրատվամիջոցների կողմից ստեղծվել է ֆոտոկոմպոզիցիա՝ նվիրված Հաղթանակի 75-ամյակին։ Նախագիծը, որը պատմում է ֆաշիզմի դեմ պայքարի մասին՝ առաջին օրվանից մինչև ավարտը, հետպատերազմյան վերականգնման շրջանի, վետերանների, ռազմաճակատի և թիկունքի հերոսների մասին, ներառում է 90-ից ավելի լուսանկար: Դրանք տրամադրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունները: 

Հաղթողների հերոս սերնդին նվիրված ցուցադրությունը պատրաստվել է ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ. ինֆորմխորհրդի անդամ է «Արմենպրես» հայկական պետական լրատվական գործակալությունը։ Ֆոտոնախագիծը դժվար փորձությունների տարեգերություն է, որը բաժին է հասել խորհրդային ժողովրդին՝ կորստի դառնությամբ և հաղթանակի ուրախությամբ։

Համատեղ ֆոտոնախագծի համար «Արմենպրես»-ը ներկայացրել է գործակալության ֆոտոխրոնիկայի հիմնադիր, վաստակավոր լրագրող Սուրեն Խոսրոևի լուսանկարները։ Պատերազմի ընթացքում Սուրեն Խոսրոևը եղել է 61-րդ հրաձգային դիվիզիայի լուսանկարիչը։ Նա արձանագրել է ոչ միայն դիվիզիայի մարտական ուղին, այլև ամբողջացրել է զինվորական գեղանկարչական ունիկալ ալբոմ, որը գործակալությունը ծրագրում է այս տարվա ընթացքում ներկայացնել հանրության դատին, թե մուլտիմեդիա, թե տպագրական ձևաչափերով։

«Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում անուրանալի է։  Միայն Խորհրդային Հայաստանից գործող բանակ է զորակոչվել ավելի քան 300 հազար զինվոր, իսկ մյուս միութենական հանրապետություններից՝  200 հազար հայեր: Հակահիտլերյան դաշինքի երկրների բանակներում ու դիմադրության շարժումներում ծառայում էին 100 հազարից ավելի մեր հայրենակիցներ։ Շարքայինից մինչև մարշալ՝  նրանք իրենց ավանդը բերեցին ֆաշիզմի դեմ  հաղթանակում, ինչին անմասն չեն մնացել արմենպրեսականները, թե ռազմաճակատներում, թե թիկունքում՝ քարոզչական ճակատում»,-նշել է գործակալության տնօրեն Արամ Անանյանը։

Բելառուսական «Բելտա» գործակալության ֆոտոարխիվում պահվում է 500-ից ավելի լուսանկար, որոնք պատկերում են Բելառուսի տարածքում զավթիչներին ցուցաբերված դիմադրությունը և հետպատերազմյան ժամանակ երկրի վերականգնման շրջանի սկիզբը: Լուսանկարներից 200-ի հեղինակն է Վլադիմիր Լուպեիկոն, որը կանգնած է եղել «Բելտա»-ի ֆոտոարխիվի ակունքներում: Հենց այդ աշխատանքներն է գործակալությունը փոխանցել Հաղթանակի օրվան նվիրված համատեղ նախագծում ներառելու համար: «Վլադիմիր Լուպեիկոյի կյանքի պատմությունը՝ իսկական լրագրողի ու ֆոտոթղթակցի պատմություն է: Պատերազմի սկզբին ծառայում էր ընդհատակում, հետագայում ընդգրկվեց պարտիզանական ջոկատների շարքեր: Մարտական գործողությունների գնում էր ոչ միայն զենքը ձեռքին, այլև լուսանկարչական սարքով: Նա լուսանկարել է Մինսկի ազատագրումը, 1941 թվականի հուլիսի 16-ին կայացած պարտիզանական լեգենդար շքերթը, հետպատերազմյան շրջանում երկրի վերականգնման ընթացքը: Առաջնագծի լրագրողների հիմնական ժառանգությունը՝ նրանց լուսանկարներն ու ռեպորտաժները մեզ համար անգին են»,-ընդգծում է գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչը։

ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրեն, ԱՊՀ երկրների պետական լրատվական գործակալությունների խորհրդի նախագահ Սերգեյ Միխայլովը ֆոտոնախագիծը համարում է ռազմական ու աշխատանքային սխրանքի վկայություն, ինչպես նաև ներկա սերնդի հիշողությունը և երախտագիտությունը ռազմաճակատում և թիկունքում իրենց հայրենիքը պաշտպանող մարդկանց քաջության համար: 

«Տարեցտարի ժամանակը մեզ հեռացնում է այդ պատերազմական շրջանից, սակայն մեծ փորձությունները և մեծ հաղթանակը չպետք է դուրս գան հիշողությունից և սրտերից,-ընդգծել է Միխայլովը,-մեր երկրներում կան հուշահամալիրներ ու համեստ հուշարձաններ՝ նվիրված պատերազմի հերոսներին, որոնք պետք է պահպանվեն մեր և ապագա սերնդի համար: Պահպանությունը կապահովագրի անցյալի մոռացությունից, միլիոնավոր կյանքեր խլող ողբերգությունների կրկնությունից, պատմության վերաշարադրման փորձերից և չար ուժերի հանցակիցների արդարացումից»։

Դիմելով ԱՊՀ երկրների իր գործընկերներին՝ Միխայլովն ընդգծել է ժամանակակից հասարակությունում վետերաններին ցուցաբերվող հոգատարության և աջակցության գործում առաջատար լրատվամիջոցների առանձնահատուկ դերը: 

Ռազմական շրջանի ու վաղ անցյալի տարեգրության ֆոտոկոմպոզիցիան ներկայացված է պետական գործակալությունների կայքերում, ԱՊՀ մասնակից պետությունների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի կայքում: 

ԱՊՀ երկրների պետական լրատվական գործակալությունների խորհուրդը ձևավորրվել է 1995 թվականին: Կազմում ընդգրկված են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունների ղեկավարները: Խորհրդի գործունեությունն ուղղված է տեղեկատվական հարթակում համագործակցության ապահովմանը, բարենպաստ պայմաններ ստեղծելուն, տեղեկատվության անարգել տարածմանը, պրոֆեսիոնալ մակարդակում փորձի արդյունավետ փոխանակմանը, ինչպես նաև մեդիագործընկերության ամրապնդմանը: 

armenpress.am

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30