Ամուլսարում հաջորդ տարի կունենանք առաջին ոսկին. «Լիդիան Արմենիա»–ի գործադիր տնօրեն

27.06.2023 21:47
1014


 

Նախատեսում ենք Ամուլսարի շահագործումը սկսել այս տարի, 2024-ին կունենանք մեր առաջին ոսկին: Այս մասին հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ ոլորտի ռազմավարության շուրջ կլոր սեղան քննարկման ընթացքում նշեց «Լիդիան Արմենիա»–ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

«Այս պահին տարածքում իրականացնում ենք ինժեներական աշխատանքներ: Արդեն 5 տարի է՝ ծրագիրը կանգնած է, դրան նոր շունչ տալն այդքան հեշտ չէրն: 70-80 տոկոս աշխատանքը 2018 թվականին իրականացվել էր, այժմ գնահատական է արվում, թե արդյոք շինարարությունը կարող է շարունակվել: Լավ լուրն այն է, որ ունենք դրական պատասխան: Զուգահեռ իրականացվում են ֆինանսավորման աշխատանքներ: Նախատեսում ենք շահագործումն այս տարի սկսել: 2024-ին կունենանք մեր առաջին ոսկին»,- ասաց նա: 

Անդրադառնալով տարվա սկզբին կառավարության հետ հետ ստորագրված հուշագրին և բաժնետոմսերի 12,5 տոկոսը պետությանը նվիրելուն՝ Ալոյանը նշեց, որ նման առաջարկ վաղուց են արել կառավարությանը։

«Այդ փորձը տարբեր երկրներում կա, երբ մեծ բիզնեսը համագործակցում է կառավարության հետ: Երբ ունեցանք նման նախադեպ Հայաստանում՝  ԶՊՄԿ-ն օրինակը, մեր առաջարկն ավելի համարձակ ձևակերպեցինք և առաջարկեցինք, որ 12,5 տոկոսն էլ մեր ընկերությունը տա Հայաստանին: Ենթադրում ենք, որ Ամուլսարի ծրագիրը կարճաժամկետ ծրագիր չէ, այն կարող է 25-40 տարի լինել իր պաշարները: Այդ պատճառով էլ ավելի կարևոր է, որ մենք ունենայինք կառավարության հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ»,- ասաց նա:

Հայկ Ալոյանը խոսեց նաև նախագծի ներդրողների մասին։

«Ունենք 2 խոշոր ներդրող՝ ամերիկյան Orion Mine Finance և կանադական  Osisko Gold Royalties ընկերությունները: Նրանք ֆինանսավորողներ են, բայց հանք շահագործողներ չեն։ Նպատակ ունեինք ունենալու գործընկեր, որը փորձառու է հանք կառուցելու և շահագործելու գործընթացում: Ունեինք բազմաթիվ առաջարկներ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ լինելու գործընկերների ցանկում: Մենք Allied Gold Corp ընկերությանը,  նախևառաջ որովհետև նրանք փորձառու են, աշխատում են միջազգային բոլոր չափանիշներով, իսկ մենք ունենք պայմանավորվածություն նաև պետության հետ, որ մեր գործընկերները լինելու են ընկերություններ, որոնք առաջնահերթությունը տալու են միջազգային չափանիշներին՝ բնապահպանական, սոցիալական, աշխատանքային, անվտանգության: Այս ընկերությունը նաև Orion Mine Finance-ի ընկերություններից մեկն է», - նշեց Լիդիան Արմենիայի տնօրենը։

news.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08