Ամուլսարը շահագործելու համար կառավարությունը 150 մլն դոլարի բյուջետային վարկ կտրամադրի

27.02.2025 15:22
763

Կառավարությունն այսօրվա նիստում բյուջետային երաշխիք տրամադրելու մասին որոշում կայացրեց, որը պայմանավորված է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրով ընկերության բաժնետոմսերից 12.5% տոկոսին համարժեք՝ 12 503 հատ բաժնետոմսերը նվիրատվությամբ փոխանցվել են Հայաստանին որպես սեփականություն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված նախկինում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ ակնկալվում է, որ ծրագրի իրականացում իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա տարեկան շուրջ ՀՆԱ 1.0-1.5 տոկոսի չափով: Ամուլսարի ոսկու հանքի Ծրագրի շինարարության նպատակով կներգրավվի ավելի քան 1000 աշխատող, իսկ ծրագրի արդյունահանման կամ շահագործման ամբողջ տևողության ընթացում մշակման հանգույցներում, լաբորատորիաներում և վարչակազմում կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ:

Կառավարությունը, որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց, նպատակահարմար է համարել ընդունել երաշխիքով ապահովված վարկային պարտավորության ապահովման նպատակով հօգուտ առևտրային բանկերի ձևակերպված հաջորդող գրավը:

Բյուջետային երաշխիքը հանդիսանում է պետական պարտքի բաղադրիչ, հետևաբար, բյուջետային երաշխիքի տրամադրումը կհանգեցնի ՀՀ կառավարության պարտքի բեռի ավելացմանը, որն, ըստ կանխատեսումների, 2025 թվականին արդեն իսկ կգերազանցի հարկաբյուջետային կանոններով սահմանված` ՀՆԱ-ի 50% շեմը  (2025 թվականի պետական բյուջեի համաձայն՝ 2025 թվականին կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 54.3%):

Նախատեսվող երաշխիքի գումարը կազմում է 2025 թվականի պետական բյուջեով 2025 թվականի համար կանխատեսված անվանական  ՀՆԱ-ի 0.58%-ը:

Կառավարությունը,համադրելով բյուջետային երաշխիքի տրամադրման պարագայում առկա ռիսկերը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատվածբյուջետային երաշխիքի տրամադրմանդրական ազդեցությունը ՀՀ-ում հանքարդյունաբերության և սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ոսկու գները միջազգային շուկայում,նախաձեռնել է բյուջետային երաշխիքի տրամադրումը:

Այս որոշմամբ առաջարվում է տրամադրել մինչև 150 մլն դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք:

Ընդ որում, որպես երաշխիքի թողարկման նախապայման նախատեսվում է, որ այն տրամադրվում է, եթե որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսյա ժամկետում Ընկերությունը Ֆինանսների նախարարություն է ներկայացնում անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված Ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական գնահատման հաշվետվություն:

Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բոյւջեի եկամուտների ավելացման, իսկ բյուջետային երաշխիքի նյութականացման դեպքում՝պետական բյուջեի ծախսերի ավելացման մինչև 150 մլն դոլար գումարի չափով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40