Անդրանիկ Աղաջանյան․ հայոց հողի եւս մի նվիրյալի մասին, որ նահատակվեց

01.03.2021 16:05
7659

Տասը տարեկան էր Անդրանիկը, երբ «ի՞նչ ես դառնալու» հարցին վստահ պատասխանեց․ «զինվորական»։

Ճակատարագրական էր պատանի Անդրանիկի եւ փոխգնդապետ Վոլոդյա Կարապետյանի հանդիպումը։ Անդրանիկն իմացել էր, որ Կորնիձոր եկած զինվորականը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից է եկել, համոզել էր մայրիկին իրենց հանդիպումը կազմակերպել։ Փոխգնդապետը մեկ ժամից ավելի առանձին սենյակում զրուցել էր Անդրանիկի հետ, տպավորված դուրս եկել, ձեռքը դրել պատանու ուսերին եւ համոզված հայտարարել՝ «Այս ուսերը գեներալի ուսադիրներ կրելու համար են»։

Անդրանիկ Սուրենի Աղաջանյան․ ծնվել է 1991թ․սեպտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Կորնիձոր գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Կորնիձորի Ա․ Բալասանյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2008թ․ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ամուսնացած էր՝ ուներ երկու դուստր։

2012թ․ ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո ծառայության է անցել Ջրականում։ Անդրանիկը շտապում էր՝ նրան շատ երկար էր թվում  լեյտենանտից գեներալ ճանապարհը։ Ընտանիք կազմելու հարցում էլ էր շտապում՝ պիտի ինստիտուտն ավարտելուն պես ամուսնանար, որ ծառայողական առաջին նշանակման վայր տեղափոխվեր կնոջ հետ։

Լուրջ եւ մարդասեր սպա էր կապիտան Աղաջանյանը։ Մայրը հիշում է, թե ինչպես էր մի զինվոր լաց եղել ու ասել․ «Ես Աղաջանյանի զինվորն եմ եղել, հայր չունեմ,  նա ինձ համար հայր է եղել»։

2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ․․․ Անդրանիկ Աղաջանյանը Ջրականից դուրս է բերում ընտանիքը՝ տեղավորում առաջնագծից հեռու մի գյուղում, զանգահարում տուն, ծնողներին խնդրում գնալ եւ դուրս հանել կնոջն ու երեխաներին, ինքը վերադառնում է Ջրական։  

Հոկտեմբերի 3-ին զանգահարում է տուն՝ ասում, որ ինքը Կարմիր Շուկայում  է՝ վիրավորներ է բերել, հետո մի զինվոր պիտի պատմեր, որ կապիտան Աղաջանյանն էլ է վիրավոր եղել, բայց զենքը՝ որպես հենակ հողի մեջ խրելով, մնացել է իր զինվորների կողքին։

Վերջին անգամ զանգահարել է տուն հոկտեմբերի 5-ին, ասել, որ ծանր մարտեր են, որ ինքը կռիվ է տալիս, հորդորել էր կնոջն ու ծնողներին՝ իր աղջկան՝ Միլային, դպրոց տանել, քանի որ պատերազմը հաստատ երկար է տեւելու։

Գեներալ դառնալու երազանքը անկատար մնաց․․․

Հերոս հրամանատարի ու յոթ զինվորի մարմինները հայտնաբերվեցին որոնողական աշխատանքների արդյունքում․․․

 

Տիգրանուհի Բադալյան

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12