Կապանի գեղարվեստի մանկական դպրոցում նոր ժամանակներ են

31.03.2023 15:12
3884

Կապանի մանկական գեղարվեստի դպրոց մտնելիս առաջինը «բախվում» ես միջանցքի պատերին փակցված դիպլոմներին, որոնց տարբեր տարիների արժանացել են կրթօջախի սաները միջազգային մրցույթ-փառատոներում և ցուցահանդեսներում: Իսկ կրթօջախի լաբորատորիայում և պահեստում արդեն ծանոթանում ենք սաների խեցեգործական և այլ աշխատանքներին, որոնք որոշակի պատկերացում են տալիս պատանի ստեղծագործողների նախասիրությունների մասին:

Դեռահասների գեղագիտական դաստիարակության դարբնոց է Կապանի մանկական գեղարվեստի դպրոցը՝ ծննդյան տարեթիվը՝ 1972 թվական: Առաջին տնօրենը գեղանկարիչ Վահրամ Խաչատրյանն էր: 1973-ից մինչև 1993-ը կրթօջախը ղեկավարել է Վանյա Գրիգորյանը, այնուհետև՝ մինչև օրս՝ Ստեփան Դավթյանը, ով 1979 թվականից դպրոցում քանդակ է դասավանդում:

Ստեփան Դավթյանը Կապանա տան երևելի արվեստագետներից է: Ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1978-ին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի մոնումենտալ քանդակի բաժինը: Խորհրդային բանակում ծառայելիս (սահմանապահ զորքեր) բազում քանդակներ է արել, որում արտացոլված են սահմանապահների անակնկալներով լեցուն ծառայությունը, ավագ սերնդի սահմանապահներին: 1973-ից մասնակցում է հանրապետական, միջազգային և այլ ցուցահանդեսների: 1991-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Վրաստանի, Լիտվայի, Լատվիայի, Իրանի, Լիբանանի, ԱՄՆ-ի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում:

Կրթօջախում դասավանդվում է մասնագիտական վեց առարկա՝ գունանկար, գծանկար, հաստոցային կոմպոզիցիա, դեկորատիվ արվեստ, արվեստի պատմություն, քանդակ: Տարածքով պայմանավորված՝ այժմ կրթօջախում 51 սան է դասեր առնում, հաղորդակցվում գեղեցիկի աշխարհին: Տեղին է հիշատակել նրանց դասավանդողներին՝ խեցեգործություն, քանդակ դասավանդում է Ստեփան Դավթյանը, գունանկար, գծանկար, քանդակ՝ Էդգար Ստեփանյանը, հաստոցային կոմպոզիցիա, գծանկար և կոմպոզիցիա՝ Ռաֆայել Առաքելյանը, հաստոցային կոմպոզիցիա, արվեստի պատմություն, գունանկար՝ Լուսինե Բաբայանը, նաև տեխնոլոգ-ձևավորող՝ Անի Ներսիսյան ու լաբորանտ, կաղապարող՝ Աստղիկ Առաքելյան:

Նախկինում պայմանները հեռու էին բավարար լինելուց, դպրոցը հիմնովին նորոգվել է «Չաարատ Կապան» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսավորմամբ (գլխավոր տնօրեն՝ Դավիթ Թովմասյան) և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի աջակցությամբ:

2020 թվականի սեպտեմբերից պարապմունքներն անցնում են հիմնանորոգված կրթօջախում: Դպրոցի հիմնադրումից մոտ կես դար անց բարեհարմար պայմաններ ունեցան:

«Վերջապես ունեցանք դպրոց, որ համապատասխանում է ժամանակակից պահանջներին: Փայտով ջեռուցվող վառարաններ էին տեղադրված, 27 տարի փայտ էինք վառում, վառելափայտն էլ տարեցտարի թանկանում էր, բայց  երեխաներին հո ցրտի մեջ չէի՞նք թողնելու: Այլ խնդիր կար, երբեմն ծուխը լցվում էր սենյակները, ճարահատյալ պատուհանները բացում էինք, այդ դեպքում էլ ցուրտն էր ներս խուժում: Փառք Աստծո, այդ ամենն անցյալում են մնացել: Հիմնանորոգման հետ մեկտեղ թրծման վառարան ունեցանք, որ մեր վաղեմի ցանկություններից էր», - վերհիշում է Ստեփան Դավթյանը և հավելում, որ նախկինում մեծ տեղ էր հատկացվում դեկորատիվ-կիրառական արվեստին՝ դրվագում, փայտափորագրություն, երբ թրծման վառարան են ձեռք բերել, խեցեգործությունն առաջին պլան է դուրս եկել:

Դպրոցի մասին որոշ տեղեկություններ քաղում ենք կրթօջախի անցած ուղու մասին պատմող տեսահոլովակից. գոյության ընթացքում Կապանի գեղարվեստի դպրոցն ունեցել է ավելի քան 693 շրջանավարտ, նաև երևելի անուններ կան նրանց մեջ՝ ճարտարապետներ Աշոտ Անտոնյան (Մոսկվա), Արեգ Մինասյան (գեղանկարիչ Լորիկ Մինասյանի որդին), գեղանկարիչներ Հրանտ Դանիելյան, Ռուբիկ (Ուբակ) Կոստանդյան, Արմեն Գասպարյան (Սանկտ Պետերբուրգ), Ռոբերտ Հովակիմյան և ուրիշներ: Դպրոցում դասավանդել են Մարատ Նուրիջանյանը, Ռոբերտ Կամոյանը, Վահրամ Խաչատրյանը, Մուրադ Հարությունյանը, Ռաֆիկ Ավագյանը, Սեյրան Աղավելյանը, Ռոմեն Ղոնյանը, Նելլի Գասպարյանը, Սուսաննա Ավետովան, Կապանում ճանաչված այլ արվեստագետներ: Հետագայում դպրոցի շրջանավարտները միշտ էլ երախտագիտությամբ են արտահայտվել իրենց արվեստագետ դասավանդողների վերաբերյալ, ովքեր իրենց համար ճանապարհ են հարթել դեպի արվեստի աշխարհ: Նաև մտաբերում էին, որ իրենց ուսանելու տարիներին դպրոցի շենքային պայմաններն անբավարար էին: Բայց այդ ամենով հանդերձ՝ առիթը բաց չէին թողնում մասնակցելու միջազգային և հանրապետական մրցույթների, ցուցահանդեսների, փառատոների:

Իսկ այժմ կրթօջախին ճանաչում են բերում այն սաները, որոնց ստեղծագործությունները քննություն են բռնում միջազգային փառատոն-ցուցահանդեսներում: Մասնավորապես, դպրոցի վեց աշակերտ մասնակցել է Լեհաստանի Տորուն քաղաքում անցկացված 22-րդ միջազգային մանկական նկարների ցուցահանդեսին: Նրանցից Շանթ Բադալյանի (13 տարեկան), Միկա Պապյանի (12 տարեկան), Սյունե Առաքելյանի (11 տարեկան) աշխատանքներն արժանացել են դիպլոմների, նրանց դասատու Ռաֆայել Առաքելյանը ևս արժանացել է դիպլոմի: Ի դեպ, տասը տարի անընդմեջ մասնակցելով Տորուն քաղաքում կազմակերպված փառատոնին և դիպլոմներ շահելով՝ դպրոցի սաներն արժանացել են հոբելյանական հատուկ մեդալի:

2021 թվականի չեխական Լիդիցե քաղաքում տեղի ունեցած հոբելյանական 50-րդ մրցույթ-փառատոնին (թեման՝ թանգարան) մասնակցում էին 70 երկրի պատանի ստեղծագործողներ, ներկայացված էր 14527 աշխատանք: Կապանի մանկական գեղարվեստի դպրոցը ցուցահանդեսին մասնակցում էր ութ սաների աշխատանքներով, վերջերս լուր ստացվեց, որ երկուսի՝ Անժելա Հովհաննիսյանի և Ռաֆայել Ասրյանի աշխատանքը գնահատվել է դիպլոմով: Նրանց դասատու Ռաֆայել Առաքելյանը ևս պարգևատրվել է դիպլոմով:

Առայժմ լուր չկա Եգիպտոսում և Բելառուսում անցկացված մրցույթ-փառատոներից:

Հիշարժան է՝ նաև 2019 թ. հունիսին դպրոցի չորս սաների մասնակցությունը համահայկական պատանեկան 9-րդ մրցույթ-փառատոնին՝ «Իմ Սարյանը» թեմայով Դավթյան Աննայի (նատյուրմորտ), Վահան Մակարյանի (գծանկար), Սարգսյան Նարեի (նատյուրմորտ), Ջուլիետա Խաչատրյանի (գծանկար) աշխատանքների համադրումով ստացվել էր Մարտիրոս Սարյանի դիմանկարը: Միացյալ աշխատանքն արժանացավ մրցույթ-փառատոնի հիմնական մրցանակին:

… Երկու տարի է, ինչ Կապանի գեղարվեստի մանկական դպրոցի կյանքում նոր էջ է բացվել: Կասկած չկա, որ բարենորոգ կրթօջախում երեխաներն ավելի ոգևորությամբ հասու կլինեն արվեստի զարմանահրաշ աշխարհի գաղտնիքներին, ավելի հետաքրքրական թեմատիկ աշխատանքներով իրենց քաղաքն ու հանրապետությունը կներկայացնեն միջազգային մրցույթ-փառատոներում:

Վահրամ Օրբելյան

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի

11.07.2026 15:26

Նավակատիք եւ վերաօծում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում

11.07.2026 11:36

Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր յոթերորդ

11.07.2026 10:25

Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

10.07.2026 20:46

Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

10.07.2026 17:06

Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում

10.07.2026 16:37

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվեն

10.07.2026 16:34

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10.07.2026 15:12

Իրավապաշտպանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել․ «Ազատություն»

10.07.2026 15:09

Սյունիքում տոնեցին Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը

10.07.2026 14:53

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվել է 19 միջոցառում

10.07.2026 14:28

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը

10.07.2026 14:26