Անդրանիկ Թևանյանը հայտնել է, թե որ դեպքում կհամագործակցի Հայկ Մարությանի հետ

18.09.2023 18:37
812

 «Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը անցած քաղաքական ուժերի հետ համագործակցության, եթե նրանք կիսեն ամբողջական իշխանափոխության օրակարգը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

«Ունենք կոնկրետ սկզբունքներ, որոնց համաձայն կարող ենք այս կամ այն ուժի հետ համագործակցել։ Այդ սկզբունքները երեքն են։ Առաջինը՝ պետք է գնահատական տրվի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Երկրորդը՝ այն ուժը, որը հավակնություն ունի մեզ հետ համագործակցելու, պետք է որևէ պարագայում հնարավոր չտեսնի «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը։ Եվ երրորդը՝ ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը կիսելն է։ Այս առումով բաց ենք քննարկումների համար։ Մենք կարող ենք այդ քննարկումները վարել և ստանալ կոնկրետ արդյունքներ»,- ասաց Թևանյանը։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ են «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ կոալիցիա կազմելը և, եթե, այո, ապա պատրա՞ստ են աջակցել Հայկ Մարությանին՝ որպես քաղաքապետի թեկնածու, Թևանյանը պատասխանեց, որ ներկայումս որպես այդպիսին բանակցություններ չկան։

«Մենք տեսել ենք հանրային հնչեցրած տեսակետներ, և  մեր սկզբունքը ու մոտեցումը հետևյալն է, որ պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափերը այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումները ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով։

Կոնկրետ Հայկ Մարությանի մասով, տեսնելով այն ձայները, որ հավաքել է ոչ իշխանական դաշտից, ապա մենք հետևյալ սկզբունքով ենք առաջնորդվում, որ կարող ենք օգնել, որպեսզի ինքը համապատասխան ձայներ հավաքի և կանենք այն դեպքում, եթե պարզվի, որ ինքը կիսում է մեր օրակարգը ամբողջական իշխանափոխության մասով։ Ի սկզբանե հայտարարում ենք, որ որևէ պաշտոնի կամ որևէ վերահսկողական լծակ վերցնելու չենք հավակնում, եթե հնարավոր համագործակցություն տեղի ունենա»,- ասաց Թևանյանը։

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով որևէ քաղաքական ուժի չի հաջողվել միայնակ ձևավորել մեծամասնություն ավագանիում, ինչը նշանակում է, որ քաղաքապետին պետք է ընտրի նորընտիր ավագանին։ Եթե քաղաքական ուժերից որևէ մեկին հաջողվեր հավաքել 50 տոկոսից ավելի ձայներ, այդ դեպքում հենց այդ քաղաքական ուժի ցուցակի առաջին համարի թեկնածուն օրենքի ուժող կդառնար Երևանի քաղաքապետ։ 

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ անցողիկ շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 75 հազար 463 ձայն կամ մասնակիցների 32․57 տոկոս, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 43 հազար 765 ձայն կամ մասնակիցների 18․89 տոկոս, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 35 հազար 739 ձայն կամ մասնակիցների  15․43 տոկոս, «Հանրապետություն» կուսակցություն՝ 26 հազար 236 ձայն կամ մասնակիցների 11․32 տոկոս,  «Հանրային ձայն» կուսակցություն՝ 22 հազար 431 ձայն կամ մասնակիցների  9․68 տոկոս։Ս

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22