Անկախության հռչակագրով դրվեց Արցախի պետականաշինության հիմքը. ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ

02.09.2018 09:51
1215

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, 1991թվականին ընդունված պատմական փաստաթղթով հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Անցած ավելի քան քառորդ դարը փորձության, հաղթանակների ու պետականաշինության հագեցած ժամանակահատված էր: Այս ողջ ընթացքում ձեզ մշտապես պահպանել եւ ոգեւորել է ազատ ապրելու, պայքարելու եւ հաղթելու կամքի ուժը, որը համահայկական երազանքը դարձրեց իրականություն:

Անկախության հռչակագրով դրվեց Արցախի պետականաշինության հիմքը: Այսօրվա տոնական մթնոլորտում երախտագիտությամբ վերստին հիշում ենք նրանց, ովքեր ձեւավորեցին այն, ովքեր կռեցին պետականությունը, ովքեր հանուն նրա կյանք, առողջություն զոհաբերեցին: 

Նրանց մասին մտածելով, նրանց հարգանքի տուրք մատուցելով, նրանց մեծարելով՝ մենք զգում ենք ժամանակի միջից հղվող պատգամը Արցախի այսօրվա քաղաքացուն, այսօրվա զինվորին, մեր ողջ ժողովրդին՝ պաշտպանել ու հզորացնել երկիրը, պետությունը, լինել միասնական Հայաստան, Արցախ եւ Սփյուռք: 

Այդ միասնականության լավագույն վկայությունն Արցախի այսօրվա անկախ հանրապետությունն է, որը վստահորեն առաջ է ընթանում ազատության ու ժողովրդավարության ճանապարհով՝ շարունակական հաջողություններ արձանագրելով պետականաշինության գործընթացում: 

Շնորհավորելով համահայկական տոնի՝ Արցախի անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ հաստատուն հավատ ապագայի հանդեպ»: 

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34