Ադրբեջանցիներն իրենց վանդալիզմով շատ նման են թուրքերին և իսլամիստ ահաբեկիչներին. ռուս փորձագետ

10.09.2021 19:52
1243

Ադրբեջանցիները հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրենց վերաբերմունքով շատ նման են թուրքերին և «Իսլամական պետության» ահաբեկիչներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիական ինտեգրման և Շանհայան համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար, տարածաշրջանային հարցերի փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված շրջաններում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի և հայ բնակչության դեմ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությանը:

Եվսեևի կարծիքով՝ Ռուսաստանի համար դժվար է խանգարել Ադրբեջանի այդ քաղաքականությանը: Այս հարցում, ըստ նրա, ավելի մեծ դեր կարող են խաղալ միջազգային հանրությունը և մասնավորապես՝ Հայաստանի բարեկամ երկրները, օրինակ՝ Ֆրանսիան:

«Ռուսաստանը որտեղ կարողացել է՝ փորձել է օգնել ժառանգության պահպանմանը: Այդպիսի դեպք եղավ, օրինակ, Դադիվանքի հետ կապված: Բայց խնդիրն այն է, որ ադրբեջանցիները հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրենց վերաբերմունքով շատ նման են թուրքերին: Կարծում եմ՝ այս հարցը պետք է բարձրացնի միջազգային հանրությունը: Ինչո՞ւ միջազգային հանրությունը չի արձագանքում պատմամշակութային հուշարձանների ոչնչացմանը: Թող Ֆրանսիան զբաղվի դրանով՝ հարցը բարձրացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Դրանով պետք է զբաղվեն Հայաստանի բարեկամները: Նրանք պետք է հայտարարեն, որ միջազգային հանրությունը անընդունելի է համարում մշակույթի հանդեպ նման վերաբերմունքը, որպեսզի ի վերջո ադրբեջանցիները աշխարհի աչքին երևան իբրև մի ժողովուրդ, որը ոչնչացնում է այլոց մշակույթը: Իսկ ո՞վ է ոչնչացնում այլոց մշակույթը. օրինակ՝ «Իսլամական պետությունը», մասնավորապես Սիրիայում: Այդ դեպքում ստացվում է, որ ադրբեջանցիներն իրենց պահվածքով շատ նման են «Իսլամական պետության» ահաբեկիչներին, վահաբիներին: Այսպիսի զուգահեռներ է անհրաժեշտ անցկացնել և ճնշում գործադրել միջազգային հանրության կողմից», - ասաց Վլադիմիր Եվսեևը:

Այն, որ Ադրբեջանի իշխանությունները պատերազմից հետո արդեն ավելի բարենպաստ դիրքերից են շարունակելու ճնշում գործադրել արցախահայության նկատմամբ, Եվսեևի խոսքով՝ կանխատեսելի էր: Բայց տվյալ պարագայում, ըստ նրա, ավելի շատ բան կախված է ոչ թե Ռուսաստանից և ռուս խաղաղապահներից, այլ Արցախի հայությունից:

Եվսեևի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ հայ բնակչությունը մնա Արցախում: Զրուցակիցն ընդգծեց, որ Արցախի հայությունը պետք է փորձի ինչ-որ կերպ ադապտացվել հետպատերազմյան նոր և բարդ իրավիճակին ու ամեն գնով մնալ Արցախում, այլապես ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունն այնտեղ անիմաստ կլինի:

«Եթե հայերը շարունակեն ապրել Ղարաբաղում՝ Ռուսաստանը օրինական իրավունք կունենա այնտեղ ներկա լինելու: Բայց եթե հայերը հեռանան այնտեղից, ապա ռուսաստանյան խաղաղապահներն այնտեղ անելու բան չեն ունենա», - նշեց փորձագետը:

Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված տարածքներում հայկական պատմական հետքի և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման դեպքերի մասին փաստերը պարբերաբար հրապարակվում են առցանց մամուլում, այդ թվում՝ Արցախի իշխանությունների և Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին պատմող war.karabakhrecords.info կայքի կողմից:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40