Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Ինչպես տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: