Աննա Հակոբյանը պաշտոնյաների ու օլիգարխների կանանց կոչ է անում իրենց թանկարժեք զարդերի մի մասը նվիրաբերել Արմենակ Ուրֆանյանի մոր հիմնադրամին

15.09.2018 14:34
1292

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, պաշտոնյաների ու օլիգարխների կանանց կոչ է անում իրենց թանկարժեք զարդերի մի մասը նվիրաբերել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից կապիտան Արմենակ Ուրֆանյանի մոր՝ տիկին Համեստի բարեգործական հիմնադրամին: Աննա Հակոբյանն այսօր Բաղրամյան 26 է հրավիրել ապրիլյան պատերազմի զոհերի մայրերին: Հանդիպման ժամանակ Համեստ Ներսիսյանը հայտարարեց, որ որդու՝ Արմենակ Ուրֆանյանի անվան բարեգործական հիմնադրամ է ստեղծում:

Աննա Հակոբյանը, դիմելով ներկա և նախկին պաշտոնյաների ու օրիգարխների կանանց, ասաց. «Ուզում եմ այսօր այստեղից կոչ անել Հայաստանի բոլոր նախկին թե ներկա պաշտոնյաների, բոլոր օլիգարխների կանանց, ովքեր մի փոքր իսկ կասկած ունեն, թե ինչ միջոցներով են ձեռք բերել իրենց ունեցվածքը: Կամ եթե մի փոքր անգամ կասկածում են այն արդար ճանապարհի վրա, որի շնորհիվ ձեռք են բերել այդ հարստությունը և թանկարժեք զարդերը, ուզում եմ նրանց կոչ անել, որ այդ զարդերը կամ ինչ-որ արժեքավոր այլ իրեր նվիրաբերեն տիկին Համեստի ֆոնդին:

Կարծում եմ՝ կգտնվեն այդպիսի կանայք, ովքեր կգան այն եզրակացության, որ այն ունեցվածքը, որն իրենք ձեռք են բերել իրենց ամուսինների պաշտոնավարման հանգամանքներում, այնքան էլ արդար քրտինքով վաստակած հարստություն չէ: Եվ նվիրաբերելով թեկուզ դրանց մի մասը տիկին Համեստի ֆոնդին՝ կարող են դրանից հետո մի փոքր ավելի հանգիստ գլուխները դնել բարձին»:

lragir.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40