Նախատեսվում է դեպի Կապանի օդանավակայան ևս մեկ թռիչք իրականացնել. Սանոսյան

30.05.2023 17:06
1666

Մոտ ժամանակներս դեպի Կապանի օդանավակայան 2-րդ թռիչքը կիրականացվի:

Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հիշեցնելով, որ առաջին թռիչք արդեն իրականացվել է:

«1 օդանավ կա, որը հիմա էլ է պատրաստ: Մենք 1 տեխնիկական թռիչք իրականացրել ենք, այդ ընթացքում որոշակի մասնագիտական խնդիրներ ենք նախանշել, հիմա այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում: Տեղեր կան՝ նավիգացիոն համակարգում է պետք բան փոխել, տեղ կա՝ ինչ-որ սարքավորում է պետք ավելացնել»,- ասել է Սանոսյանը՝ հայտնելով, որ առաջիկայում 2-րդ թռիչքն է նախատեսվում իրականացնել:

Ըստ նախարարի՝ հնարավոր է ինքնաթիռը Կապանում վայրէջք չկատարի, որովհետև այն խնդիրները, որոնք հայտնաբերվել են, օդանավակայանում չեն, մինչև օդանավակայան գոտում են, և հիմա 2-րդ թռիչքը կիրականացվի, որպեսզի տեսնեն, թե սարքավորումների տեղադրումից հետո խնդիրները վերացե՞լ են:

Գնել Սանոսյանը եզրափակել է, որ վերջնանպատակը կանոնավոր ուղևորափոխադրում ունենալն է:

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Կապանի «Սյունիք» օդանավակայանում բարեհաջող վայրէջք էր կատարել և Երևան վերադարձել L-410–UVP E20 օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար:

Թռիչքը կրում էր փորձնական բնույթ: Այն, հիրավի, պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չէին իրականացվել, բացառությամբ՝ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40