Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ

15.06.2026 17:33
369

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։ Նիկոլ Փաշինյանն իր որոշման մեջ նշել է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին։

Որոշումը ստորագրվել է հունիսի 11-ին։ Գործուղումը նախատեսված է 2026թ․ հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ։ Առաջին տիկնանց միջոցառումը տեղի է ունենալու Նյու Յորքում։ 

Վարչապետը հանձնարարել է աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը, որը ներառում է օրապահիկը, գիշերավարձը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ, հուլիսի 4-ին՝ տարանցիկ վայր (Վիեննա) գիշերավարձը։ Թե որքան գումար է նախատեսվում այդ նպատակով հատկացնել՝ հրապարակված չէ։

Հիշեցնենք, որ 2026թ․ փետրվարի 17-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ «Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինել զուսպ, լինել կոռեկտ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Աննա Հակոբյանը։ 

Մարդիկ կարծում էին, թե վարչապետն ու կինը օրինականացրել են իրենց ամուսնությունը և շնորհավորում էին։ Սակայն, օրեր անց՝ փետրվարի 27-ին, Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին տեսանյութ հրապարակեց՝ հայտարարելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերությունների ավարտի մասին։ Աննա Հակոբյանն ասել էր, որ լքում է կառավարական առանձնատունը եւ տեղափոխվում վարձակալած բնակարան, քանի որ վարկով գնված տունը կառուցման փուլում է։

Աննա Հակոբյանը չէր բացառել, որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ «Կյանք է, գուցե հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած, կապրենք, կտեսնենք»,- հայտարարել էր նա։

Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ուսումնասիրում են «Իմ քայլը» հիմնադրամի կողմից անգլերենի անվճար դասընթացներ անցկացնելու մասին որոշումը, քանի որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ ասոցացվող կազմակերպություններին արգելվում է ընտրությունների օր նշանակելուց հետո բարեգործություն անելը։

2026թ․ ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջանքեր է գործադրում ընտանիքը պահպանելու ուղղությամբ և ուրախ է, որ ևս մեկ շանս ունի։ 

Չնայած հրապարակային հայտարարությունների համաձայն՝ Աննա Հակոբյանը դադարել է վարչապետի կինը լինել, 2026թ․ հունիսի 11-ի այս որոշմամբ նա ներկայանում է վարչապետի տիկնոջ կարգավիճակով, և նրան հատկացվում է պետական ֆինանսավորում՝արտասահմանյան գործուղման համար։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40