Անտառի պահպանությունը ազգային անվտանգության հարց է․ Տավուշի ՀԿ-ների հայտարարությունը

19.07.2019 11:50
1072

Տավուշի մարզի մի քանի հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, Իջեւանի ավագանու անդամներ քննարկել են Իջեւանում ստեղծված իրավիճակը եւ հանդես եկել հայտարարությամբ։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակված Facebook-ի Տավուշի մարզպետարանի պաշտոնական էջում։ Այն ներկայացնում ենք ստորեւ․

«Քննարկելով Իջեւան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարում ենք.- Անտառն ազգային հարստություն է, անտառի պահպանությունը` ազգային անվտանգության հարց: Ապօրինի անտառահատումները դատապարտելի են, եւ որեւէ հանգամանք չի կարող դա արդարացնել:

- Հուլիսի 17-ի երեկոյան գրանցված բռնության դեպքերը համակարգային կոռուպցիայի արդյունք են: Նոր Հայաստանում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր այս կամ այն կերպ փոխկապակցված են անտառի հաշվին կայացած բիզնեսին եւ բիզնեսմեններին:

- Ոստիկանությանը կոչ ենք անում հետագայում նման դեպքերից խուսափելու համար առավելապես դիմել կանխարգելիչ գործողությունների, խուսափել բախումներից եւ բռնության փոխադարձ կիրառումից: Հնարավորինս բացառել գիշերային խուզարկությունները՝ հարգելով ընտանիքի հանգստի իրավունքը:

- Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնություն եւ ագրեսիա` որ կողմից էլ դա լինի: Հայաստանի Հանրապետությունում խնդիրներն ու հարցերը պետք է լուծվեն բացառապես օրինական եւ բանակցությունների ճանապարհով:

- Անտառների կառավարման գործող մոդելը ոչ միայն հնացած է, այլեւ արդեն ավելի քան 20 տարի չի արդարացնում իրեն: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պետք է կարճ ժամանակում ներկայացնի կառավարման նոր եւ նորարարական մոդել, որը կերաշխավորի անտառի նկատմամբ ճնշումների բացառումը: Այս կառույցը պետք է մշակի առավել կենսունակ մեխանիզմներ` անտառկառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար:

- Ողջունում ենք Կառավարության եւ ընդհանրապես պետական որեւէ մարմնի գործողություն` ուղղված ապօրինի անտառահատումներին, աջակցում այդ գործընթացներին: Նաեւ պարտադիր ենք համարում Դիլիջանում տեղակայված հսկիչ կետի գործունեությունը շուրջօրյա գրաֆիկով:

- Կարեւոր ենք համարում այս փուլում իշխանությունների անվերապահ աջակցությունը փայտահատ խմբերի բանվորական անձնակազմին եւ նրանց ընտանիքներին առաջին հերթին սոցիալական առումով: Եվ փոխադարձ վստահություն եւ հարգանք ենք ակնկալում քաղաքացիների կողմից` դեպի պետական համակարգի ներկայացրած այլընտրանքային ճանապարհները:

Այս եւ նմանատիպ այլ խնդիրների, կնճռոտ հարցերի վերաբերյալ ակնկալում ենք հանրային մեծ համախմբում եւ ազատ կարծիքի արտահայտում: Հրամայականներից մեկը գիտակցումն է առ այն, որ մեր խնդիրների լուծումն օտարից չէ, որ պետք է սպասենք: Հանրային միասնության համար պետք է գործադրվեն մեծ ջանքեր»:

Ստորագրել են.

Արտակ Չիբուխչյան (Artak Chibukhchyan) - գործարար

Վահագն Թամրազյան (Վահագն Թամրազյան) -քաղաքացի

Վարսիկ Ներկարարյան (Varsik Nerkararyan) - քաղաքացի

Մերի Ավետիքյան (Мери Аветикян) - քաղաքացի

Գեղեցիկ Գուլակյան (Прогресс Нго (Progress Ngo) - «Պրոգրես» ՀԿ նախագահ

Վարդան Սարգսյան - Իջեւանի ավագանու անդամ

Թաթուլ Աթաբեկյան (Татул Атабекян (Tatul Atabekyan) - Իջեւանի ավագանու անդամ

Խաչատուր Համզյան (Хачатур Гамзян (Khachatur Hamzyan))- Իջեւանի ավագանու անդամ

Արման Մատինյան (Арман Матинян)- Իջեւանի ավագանու անդամ

Արփինե Երիցյան (Арпине Ерицян (Arpine Yeritsyan) - «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ

Ֆլորա Խաչատրյան (Флора Хачатрян (Flora Khachatryan) - «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ անդամ

Գուրգեն Համզյան (Գուրգեն Համզյան) - «Մաքուր քայլ» նախաձեռնության հիմնադիր

Գագիկ Աղբալյան (Гагик Агбалян (Gagik Aghbalyan) – լրագրող

Հայտարարությունը բաց է»:

armtimes.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34