«Անվանական ինքնիշխանությունը» դիվանագիտերենից թարգմանելիս հնչում է «իբր թե ինքնիշխանություն» կամ «անունով ինքնիշխանություն». թյուրքագետը՝ «Զանգեզուրի միջանցքի» ամերիկյան առաջարկի մասին

21.07.2025 12:59
414

Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը սպառնում է եկեղեցուն (բայց ոչ երբեք գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանին ու հայությանը սպառնացող Ալիևին), զուգահեռ շարունակվում է Հայաաստանի պետականությունը ոչնչացնող գլխավոր թուրք-ադրբեջանական գործիքի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կուլիսային բանակցությունը։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Վերջում մեզ փաստի առաջ են դնելու, հենց դրա համար էլ հորինվում են արհեստական բառեր, իբր ինքնիշխանության մասին քննարկումներ և այլն։
Մինչդեռ նույնիսկ ամերիկյան առաջարկում ըստ էության արձանագրված է, որ Հայաստանը ճանապարհը՝ այսինքն Սյունիքի մի մասը տալիս է Ադրբեջան-Թուրքիային։

Այս թեմայով արժե կարդալ ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի թարմ հարցազրույցը: Ահա մի քանի դրվագ.

«Ի թիվս այլ հարցերի, Օ’Բրայենն ընդգծել է նաև տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները, ինչը ներառում է Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացման ձգտումը։ Ըստ նրա՝ այս ռազմավարության շրջանակներում Միացյալ Նահանգներն ակտիվացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը…

Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ ամերիկյան առաջարկի էությունն այն է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի կառավարումը երկարաժամկետ կտրվածքով փոխանցվի անկախ օպերատորի, որը պետք է լինի մասնավոր ընկերություն՝ երրորդ երկրից։ Ենթադրվում է, որ այս լուծումը թույլ կտա բավարարել անարգել տարանցման վերաբերյալ Բաքվի սկզբունքային պահանջները՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի անվանական ինքնիշխանությունը իր տարածքի այդ հատվածի նկատմամբ»։

«Անվանական ինքնիշխանությունը» դիվանագիտերենից թարգմանելիս հնչում է «իբր թե ինքնիշխանություն» կամ «անունով ինքնիշխանություն»։

Այսպես կոչված «միջանցք»-ն է գլխավոր սպառնալիքը և սրա դեմ պետք է պայքարենք։

Իսկ այդ պայքարում եկեղեցին ևս կարևոր խրամատ է»,-գրել  Գեղամյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40