ԱՊՀ երկրները կստուգեն ՀՕՊ միացյալ համակարգի մարտական պատրաստությունը

11.09.2020 11:26
1332

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) յոթ երկրները սեպտեմբերի 11-ին սկսված վարժանքի ընթացքում կստուգեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգի մարտական պատրաստությունը: Մասնավորապես, կկատարելագործվի ՀՕՊ ուժերի կիրառումն ԱՊՀ երկրների պետական սահմանը խախտող ինքնաթիռների նկատմամբ, լրագրողներին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում:

Վարժանքներին, որոնք սկսվել են Մոսկվայի ժամանակով 8:00-ին, մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

ՀՕՊ միացյալ համակարգը ղեկավարում են Մոսկվայում ՌԴ-ի օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնից:

«Վարժանքի շրջանակում կմշակվեն օդային տարածության օգտագործման կանոնները խախտած օդանավերի, ԱՊՀ-ի մասնակից երկրների պետական սահմանները խախտած օդանավերի, առեւանգված օդանավերի նկատմամբ, ինչպես նաեւ աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերին օգնություն ցույց տալիս ՀՕՊ հերթապահ ուժերի կիրառման հարցերը: Վարժանքի ժամանակ գործի են դրված ավելի քան 130 հրամանատարական կետեր յոթ երկրների տարածքում, 60-ից ավելի ինքնաթիռներ, վարժանքներին այդ թվում մասնակցում են Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ31 եւ Յակ-130 կործանիչներ, Սու-24 եւ Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչներ, Տու-22, Տու-160 ծանր ռմբակոծիչներ:

«Ինքնաթիռների անձնակազմերը կկատարեն փոխադարձ մանեւրներ վարժանքին մասնակցող յոթ երկրների օդային տարածությունում»,- հավելել են գերատեսչությունում:

Ռուսաստանյան կորանիչները վերջին ժամանակներս գործնականում ամեն օր բարձրանում են ՆԱՏՕ-ի երկրների ինքնաթիռների ուղեկցության, որոնք փորձում են մոտենալ ՌԴ-ի սահմաններին: Ինչպես սեպտեմբերի 5-ին հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի կիրառման ինտենսիվությունն անցյալ տարվա համեմատությամբ մեծացել Է ավելի քան 30 տոկոսով:

Նրա խոսքով՝ անցյալ տարվա օգոստոսին այդ թռիչքների թիվն 87 Էր, իսկ այժմ՝ շուրջ 120, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40