Արա Աբրահամյանի կուսակցությունը պատրաստվում է «Ալյանս»-ի հետ դաշինքով մասնակցել ընտրություններին

23.05.2021 16:50
1220

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հիմնադիր, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը կոչ է անում համախմբվել առողջ քաղաքական ուժերին առաջիկա արտահերթ ընտրություններին միասին մասնակցելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Աբրահամյանը այս մասին ասաց մայիսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մեր հայրենիքը համակարգային ճգնաժամ է ապրում՝ չեմ կարող բառերով արտահայտել։ Հիմա այս ավելի քան տասն օրը գտնվում եմ Հայաստանում։ Իմ պատկերացումը մի փոքր ուրիշ էր, և տեսա, որ ճգնաժամը շատ խորն է։ Ճգնաժամի պայմաններում որ մենք փորձում ենք անցկացնել ընտրություններ՝ իմիտացիա է, որպեսզի ավելի խորացնենք այն, ավելի բարդացնենք իրավիճակը։ Այս ճգնաժամային իրավիճակին հասցրել են բոլոր մեր իշխանությունները՝ սկսած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացրած այսօրվա իշխանություններից»,- ասաց Աբրահամյանը։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հիմնադիրը կոչ է անում համախմբել և միասին ճանապարհային քարտեզ գծել ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար՝ միաժամանակ, նշելով, որ չի պատրաստվում որևէ պաշտոն զբաղեցնել, այլ ուղղակի ցանկանում է օգնել։

«Մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ բանակցում ենք, դեռ ժամանակ կա, շուտով կասենք։ Սակայն մենք արդեն իսկ որոշում ենք կայացրել «Ալյանս» կուսակցության հետ մասնակցել ընտրություններին»,- հավելեց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունների կառավարման արդյունքը պետական արտաքին քաղաքականության բացակայությունն է։

«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մեր գլխավոր գործընկերը, եւ մենք կզարգացնենք համագործակցությունը։ Դրա հետ մեկտեղ, մենք պետք է փոխշահավետ հարաբերություններ ունենանք տարբեր՝ մեծ ու փոքր երկրների հետ»,- ընգծեց Աբրահամյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40